Ղարիբջանյան (գյուղ)

գյուղ Հայաստանի Շիրակի մարզում

Ղարիբջանյան, գյուղական համայնք Հայաստանի Շիրակի մարզում, հեռավորությունը մարզկենտրոնից՝ 6 կմ հարավ-արևմուտք, Ախուրյան գետի ձախ ափից ոչ հեռու, մեղմաթեք հարթավայրում՝ ծովի մակարդակից 1470 մ բարձրության վրա։

Գյուղ
Ղարիբջանյան
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՇիրակի
ԳյուղապետՄանվել Պողոսյան
Հիմնադրված է1935 թ.
Այլ անվանումներԱլեքսանդրովկա
Մակերես7.5 կմ²
ԲԾՄ1470 մ
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն1138[1] մարդ (2012)
Ազգային կազմհայեր
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 312[2]
Ղարիբջանյան (գյուղ) (Հայաստան)##
Ղարիբջանյան (գյուղ) (Հայաստան)

Նախկինում Ղարիբջանյանն ունեցել է Ալեքսանդրովկա, Ղարաքիլիսա Թազա, Ղարաքիլիսա Նոր, Ղարաքիլիսա Ռսի անվանումները։ Ղարիբջանյան է վերանվանվել 1935 թվականին։ Մայիսյան կայարանի գյուղը հիմնադրվել է որպես երկաթուղային կայարանին կից ավան։ Համայնքի մոտով են անցնում Գյումրի-Արմավիր ավտոխճուղին և Գյումրի-Կարս երկաթուղին[3]։

Այն ներառում է Ղարիբջանյան և Ախուրյանի կայարան (Ախուրյան կայարան) բնակավայրերը։ Ղարիբջանյան անվանումը ստացել է 1935 թվականին՝ բոլշևիկ Բագրատ Ղարիբջանյանի պատվին, վերջինս 1920 թվականին սպանվել էր[4]։

Նախկինում Ալեքսանդրովկա անվան տակ ընդգրկված է եղել Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառում[5]։ Ղարիբջանյան է վերանվանվել 1935 թվականի հունվարի 3-ին։

2001 թվականի տվյալներով Ղարիբջանյան բնակավայրում 953 մշտական բնակիչ կար, իսկ Ախուրյան կայարանում՝ 15 բնակիչ[6]։ 2012 թվականին 2 բնակավայրերում միասին 1138 բնակիչ է ապրում։

Ղարիբջանյանի պոմպակայանը

Կլիմա խմբագրել

Կիման բարեխառն լեռնային է, ձմեռը տևական, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով։ Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են ձնաբքերը և սառնամանիքները։ Ամառը զով է, համեմատաբար խոնավ։ Տարեկան տեղումների քանակը 500-600 մմ։ Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստաններ են։ Կան արտեզյան ջրհորներ։

Բնակչություն խմբագրել

Բնակչության նախնիների մի մասը գաղթել են Արևմտյան Հայաստանի Ալաշկերտի և Էրզրումի գավառներից, Կարսի մարզից։

2001 թ-ի վիճակագրական տվյալների Ղարիբջանյան գյուղն ունեցել է 890, Մայիսյան կայարանի գյուղը՝ 15 բնակիչ, որոնք հիմնականում աշխատում են երկաթուղային կայարանի սպասարկման ոլորտում։

Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքը 2013 թ-ի հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 926 մարդ։ Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 48%, կանայք՝ 52%։ Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ՝ 33%, աշխատունակներ՝ 50%, հետաշխատունակներ՝ 17%։ Ունի 201 տնտեսություն։ Ունի դպրոց, մանկապարտեզ, գրադարան, բուժկետ, կապի հանգույց։

Ղարիբջանյանի ազգաբնակչության փոփոխությունը.[7]

Տարի 1908 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 202 345 539 667 674 595 954 953 1055[8]

Գյուղատնտեսություն խմբագրել

Գյուղատնտեսական հողահանդակները գրեթե ամբողջությամբ օգտագործվում են որպես վարելահողեր՝ կազմելով 358 հա։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր, կազմելով համապատասխանաբար 73 և 150 հեկտար։ Գյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունը երկրագործությունն է։ Զբաղվում են հացահատիկային, կերային կուլտուրաների մշակությամբ։ Նախկինում զբաղվել են շաքարի ճակնդեղի մշակությամբ, որոնք վերամշակվել է Սպիտակի շաքարի գործարանում։ Երկրաշարժի արդյունքում գործարանը հիմնովին ավերվել է և շաքարի ճակնդեղի ցանքերի մակերեսները զգալի կրճատվել են։ Զբաղվում են խոշոր և մանր եղջերավոր անասնաբուծությամբ, թռչնաբուծությամբ, մեղվաբուծությամբ։ Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, բանջարաբուծությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ԱՎԾ տվյալներ, 2012 թ.
  2. http://www.cfoa.am/HTML/option/7.htm(չաշխատող հղում)
  3. http://shirak.mtad.am/about-communities/651/
  4. http://www.virtualarmenia.am/shirak/bn/p6b19.htm
  5. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 75
  6. ԱՎԾ տվյալներ, 2001 թ.
  7. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 129» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Մայիսի 6-ին.
  8. 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները