Աքորի
Աքորի, գյուղ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքում։
Բնակավայր | ||
---|---|---|
![]() Աքորի գյուղ | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Լոռու | |
Համայնք | Ալավերդի (համայնք) | |
Այլ անվանումներ | Ագորի, Ախորի, Ախուրի, Ակոռի, Աքոռի | |
Մակերես | 24.8 կմ² | |
ԲԾՄ | 1400 մ | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 2065[1] մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | աքորեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Պաշտոնական կայք | lori.mtad.am/about-communities/484/ (հայ.) | |
| ||
ԱնունԽմբագրել
Անվան ծագումնաբանությունը ոմանք կապում են ախոռի բառի հետ՝ ենթադրելով, որ այստեղ եղել է իջևանատուն և մսուր (ախոռ) ձիերի համար[2]։
Նախկինում ունեցել է Ագորի, Ախորի, Ախուրի, Ակոռի, Աքոռի անվանումները։
ԱշխարհագրությունԽմբագրել
Գյուղը գտնվում է Դեբեդ գետի ձախ կողմում՝ Լալվար լեռան հարավարևելյան ստորոտին։ Մայրաքաղաք Երևան քաղաքից հեռու է 151 կմ, մարզկենտրոն Վանաձոր քաղաքից՝ 49 կմ դեպի հյուսիս-արևելք, իսկ ՝ Ալավերդի քաղաքից՝ 1 կմ դեպի արևելք։
ԿլիմաԽմբագրել
Կլիման բարեխառն լեռնային է, տևական և ցուրտ ձմեռներով։ Յուրաքանչյուր տարի հաստատվում է կայուն ձնածածկույթ։ Ամառները տաք են և համեմատաբար խոնավ։ Տարեկան մթնոլորտային տեղումների քանակը կազմում է 600-700 մմ։
Աքորիի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Միջին օրական °C (°F) | −7.4 (18.7) |
−5.5 (22.1) |
−1 (30) |
6 (43) |
11.1 (52) |
14.3 (57.7) |
17.6 (63.7) |
17.7 (63.9) |
13.6 (56.5) |
7.9 (46.2) |
1.9 (35.4) |
−3.9 (25) |
6.1 (43) |
Տեղումներ մմ (դյույմ) | 23 (0.91) |
27 (1.06) |
35 (1.38) |
67 (2.64) |
111 (4.37) |
104 (4.09) |
64 (2.52) |
49 (1.93) |
45 (1.77) |
41 (1.61) |
31 (1.22) |
22 (0.87) |
615 (24.21) |
աղբյուր: |
ՊատմությունԽմբագրել
Գյուղը կոնկրետ հիմնադրման օր չունի, բնակավայր է անհայտ ժամանակներից։ Նախկինում գյուղը պատկանել է կոմս Լորիս Մելիքովներին (Լոռվա մելիքներին)։ Հարյուրամյակներ առաջ գյուղում վերաբնակեցում է հաստատել Կունենցի Վարդանը[3], իր 5 որդիների հետ։
ԲնակչությունԽմբագրել
Բնակիչների մի մասը եկել է Թիֆլիսից և Ստեփանավանի գյուղերից։
Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2019 թվականին համայնքի բնակչությունը կազմել է 2987 մարդ[4]։ Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 45%, կանայք՝ 55%։
Աքորիի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[5].
Տարի | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2004 | 2011 | 2015 | 2019 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 824 | 1169 | 1816 | 1701 | 2309 | 2235 | 2423 | 2617 | 2682 | 2065[1] | 2973 | 2987 |
ԳյուղատնտեսությունԽմբագրել
Գյուղատնտեսությունում մեծ բաժին ունեն վարելահողերը (220 հա), խոտհարքերը (190 հա)։ Պետական հողերը հիմնականում օգտագործվում են որպես արոտավայրեր (702 հա), վարելահողեր (42 հա) և խոտհարքեր (52 հա)։
Գյուղի մասնագիտացման ուղղությունը երկրագործությունն է։ Զբաղվում են պտղաբուծությամբ (տանձ, խնձոր, մորի, մոշ, կեռաս), դաշտավարությամբ, չեն մշակում հացահատիկային, կերային և բանջարաբոստանային կուլտուրաներ։ Բնակիչների որոշ մասը զբաղվում է նաև խոշոր եղջերավոր անասնաբուծությամբ, թռչնաբուծությամբ և մեղվաբուծությամբ։
Պատմամշակութային կառույցներԽմբագրել
Սուրբ Նշան եկեղեցիԽմբագրել
Սեդվու վանքը գտնվում է Թումանյանի շրջանի Աքորի գյուղից 4 կմ դեպի հարավ` Աքորի-Կաճաճկուտ ավտոճանապարհին մոտ՝ Սեդվու ձորում։ Վանական համալիրից պահպանվել են Սուրբ Նշան եկեղեցին (XIII դ.)՝ կից մատուռով, որոշ օժանդակ շինություններ և պարսպապատերի մնացորդներ։ Հուշարձանի պահպանությունն իրականացնում է նախարարության ենթակայության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը։
Բգավոր եկեղեցիԽմբագրել
Գյուղից 3 կմ հյուսիս-արևմուտք գտնվում է «Բգավոր» գյուղատեղին (10-14 դարեր) իր համանուն եկեղեցիով[6]։
Եկեղեցու հարավարևմտյան կողմի ցածր մասում տեղակայված է հին գյուղատեղը՝ մեծ թվով կացարանների մնացորդներով` «բագերով», որից և եկեղեցին ստացել է Բգավոր («բագեր» ունեցող) անվանումը[2]։
Պատմական աղբյուրները չեն պարունակում որևէ տեղեկություն եկեղեցու կառուցման մասին։ Հուշարձանը չունի վիմական արձանագրություններ։ Բգավոր եկեղեցու ճարտարապետական հորինվածքը հիշեցնում է այս տարածաշրջանում գտնվող 13-րդ դարի Ախթալայի և Քոբայրի հուշարձանները, դա հնարավորություն է տալիս ենթադրել, որ Բգավորը պատկանում է այդ դարաշրջանին։ Եկեղեցու գեղարվեստական հարդարանքի որոշ տարրերը նման են նույն ժամանակաշրջանի վրացական եկեղեցիներին, ինչը պայմանավորված է Զաքարյանների շրջանում (12-14-րդ դարեր) հայ-վրացական տնտեսական ու մշակութային սերտ կապերով։
ԱյլԽմբագրել
Գյուղում նաև գտնվում Սուրբ Գրիգոր (10-12-րդ դարեր), «Ագեղցի» (10-13-րդ դարեր) եկեղեցիները, իսկ 4 կմ հարավ-արևելք՝ ձորի մեջ, գտնվում է Սուրբ Գևորգ եկեղեցին։
ԼեռներԽմբագրել
Լալվար լեռԽմբագրել
Առավելագույն բարձրությունը՝ 2552 մետր, հայ-վրացական սահմանի երկարությամբ շուրջ 86 կմ՝ մինչև Դեբեդի կիրճ։ Այստեղ առաջացնում է աստիճանակերպ լանջերով զանգվածներ։ Վիրահայոց լեռները չեն կազմում իրար շարունակող լեռների մի ամբողջություն, սրանք իրար մոտ տեղադրված առանձին լեռնազանգվածների խմբեր են, որոնցից սկսվում են տարբեր ուղղությամբ ձգվող լեռնաճյուղեր։ Լեռնաշղթան բաժանվում է 3 մասի՝ Արևմտյան (Լոք լեռնագագաթ՝ 2140 մ), Կենտրոնական (Լալվար լեռնագագաթ՝ 2552 մ), Արևելյան (Լեջան լեռնագագաթ՝ 2527մ)։
Սիս լեռԽմբագրել
Սիս լեռը գտնվում է Աքորի գյուղից 6 կմ հյուսիս, բարձրությունը՝ 2140 մետր, կապում է Վիրահայոց լեռները։
Հասարակական կառույցներԽմբագրել
2019 թվականի դրությամբ գյուղն ունի միջնակարգ դպրոց, երաժշտական դպրոց, գրադարան, բուժկետ, մանկապարտեզ և կապի հանգույց[7]։
Աքորու միջնակարգ դպրոցն ունի 7 մասնաշենք, սովորում է շուրջ 300 աշակերտ[8]։
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ 2,0 2,1 Հակոբյան Սամվել, Հակոբյան Արտեմ (2015)։ Հայաստանի Հանրապետության պատմական հանրագիտարան։ Երևան: Հեղինակային հրատարակություն։ էջեր 460–461
- ↑ «Աքորի – 5 եղբայրներից սկիզբ առած Դարքի գյուղը»։ Newsflow (en-US)։ 2020-01-09։ Վերցված է 2020 թ․ հունվարի 17
- ↑ «Թբիլիսիի եւ Ստեփանավանի շրջաններից։ 1897 թ-ին ունեցել է ...»։ Վերցված է 23.06.2019
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 40»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 12-ին։ Վերցված է 2013 Նոյեմբերի 14
- ↑ «Աքորիի Բգավոր եկեղեցի»(չաշխատող հղում)
- ↑ «Աքորի»։ Վերցված է 2013 Նոյեմբերի 29
- ↑ «Լոռու մարզի Աքորի համայնքի հիմնական դպրոցի ․․․»։ Վերցված է 25.06.2019