Առաջաձոր (Սյունիքի մարզ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Առաջաձոր (այլ կիրառումներ)
Առաջաձոր, գյուղ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանում, Կապանից 6 կմ հյուսիս-արևմուտք, Աճանան գետի աջափնյա լեռնալանջին, ծովի մակերևույթից 1060-1160 մ բարձրության վրա։
Գյուղ | |||
---|---|---|---|
![]() Մատուռ | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Սյունիքի | ||
Գյուղապետ | Սուրեն Օհանջանյան | ||
Մակերես | 5,49 կմ² | ||
ԲԾՄ | 1150 մետր | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | 184[1] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր, | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | Առաջաձորցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
| |||
Նախկինում Արջազուր անվան տակ ընդգրկված է եղել Ցարական Ռուսաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Զանգեզուրի գավառի, իսկ 1930 թվականից` Կապանի շրջանի։ 1995 թվականից մտնում է ՀՀ Սյունիքի մարզի մեջ։
Բնակչություն խմբագրել
Ըստ ՀՀ 2011 թվականի մարդահամարի արդյունքների` Առաջաձորի մշտական բնակչությունը կազմել է 184, առկա բնակչությունը` 158 մարդ[1]։ Գյուղի մշտապես բնակեցված է եղել հայերով[2], որոնց նախնիների մի մասը եկել է տարբեր տեղերից` 1760-1770 թթ. Արցախի Առաջաձոր գյուղից, Գողթնից 1805-1806 թթ., Ղարադաղից 1829 թ.[3]։ Առաջաձորի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[2][3].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 68 | 327 | 627 | 561 | 575 | 351 | 316 | 202 | 208[4] | 184[1] |
Տնտեսություն խմբագրել
Բնակչությունը զբաղվում է կաթնաանասնաբուծությամբ։
Պատմամշակութային կառույցներ խմբագրել
Առաջաձորում կա սբ. Ստեփանոս եկեղեցի, իսկ 2 կմ հարավ-արևելք՝ գյուղատեղիների ավերակներ։
Հայտնի անձինք խմբագրել
Տես նաև խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
- ↑ 2,0 2,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ 3,0 3,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 1, էջ 319
- ↑ 2001 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
Արտաքին հղումներ խմբագրել
- Էջը Սյունիքի մարզպետարանի կայքում Archived 2014-01-29 at the Wayback Machine.
- Համայնքի ղեկավարի Էջը Սյունիքի մարզպետարանի կայքում Archived 2014-01-29 at the Wayback Machine.