Բարեպատ, գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում[2]։

Գյուղ
Բարեպատ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԳեղարքունիքի մարզ
ԲԾՄ1401±1 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն68 մարդ (2011)[1]
Ժամային գոտիUTC+4
Բարեպատ (Հայաստան)##
Բարեպատ (Հայաստան)
Բարեպատ (Գեղարքունիքի մարզ)##
Բարեպատ (Գեղարքունիքի մարզ)

Գտնվում է Բարեբեր գետի ափին, Իջևան - Ճամբարակ խճուղուց հարավ, Կալավան գյուղից 2 կմ հյուսիս։

Աշխարհագրություն խմբագրել

Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 1400 մ բարձրության վրա` անտառներով շրջապատված հովտում։

Բնակչություն խմբագրել

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Բարեպատի մշտական բնակչությունը կազմել է 68, առկա բնակչությունը՝ 60 մարդ[3]։ Մինչև 1989 թ. գյուղը բնակեցված է եղել ադրբեջանցիներով[4][5], այնուհետ` հայերով։ Բարեպատի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[6].

Տարի 1897 1926 1939 1959 1989 2001 2011
Բնակիչ 111 91 102 205 28 111 68[3]

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և հացահատիկի մշակությամբ։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Գյուղում կա 12-17֊րդ դարերի գերեզմանոց, մ.թ.ա. 2-1 հազարամյակի դամբարանադաշտ, 12-13֊րդ դարերի խաչքարեր։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
  2. Գեղարքունիքի մարզի համայնքների մասին տեղեկություններ մարզպետարանի կայքում, (արխիվացված 12․08․2023 թվականին)։
  3. 3,0 3,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  4. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  5. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 588
  6. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 44» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Մայիսի 1-ին.

Արտաքին հղումներ խմբագրել