Սարիգյուղ
Սարիգյուղ (նախկին անվանումը` Սռիգյուղ), գյուղ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևանի տարածաշրջանում, մարզկենտրոն Իջևանից մոտ 15 կմ հյուսիս, Աղստև գետի ձախ կողմում։ Վերանվանվել է Սարիգյուղ 1951 թ. մայիսի 10-ին[2]։
Գյուղ | ||
---|---|---|
Սարիգյուղ | ||
![]() Սարիգյուղի սոսին (08.03.2020) | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Տավուշ | |
Գյուղապետ | Սեյրան Սարիբեկյան | |
Այլ անվանումներ | Սռի գյուղ | |
ԲԾՄ | 800 մ | |
Կլիմայի տեսակ | մերձարևադարձային | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 1226[1] մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | սարիգյուղցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Գյուղում է գտնվում յուրահատուկ մի ծառ[3] , որի բնից դուրս են գալիս 13 ամուր ճյուղեր, դառնալով առանձին ծառեր, որը խորհրդանշում է Հիսուսին և նրա աշակերտներին։ Լեգենդի համաձայն ծառը 7 տարին մեկ անգամ ինքն իրեն այրվում է։
ԲնակչությունԽմբագրել
Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Սարիգյուղի մշտական բնակչությունը կազմել է 1226, առկա բնակչությունը` 1072 մարդ[1]։ Բնակիչները հայեր են, որոնց նախնիների մի մասը վերաբնակիչներ են Ոսկևան գյուղից[2]։
Սարիգյուղի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[4].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1931 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 450 | 598[5] | 689 | 730 | 974 | 1115 | 957 | 1033 | 1046 | 1525 | 1178 | 1226[1] |
ՏնտեսությունԽմբագրել
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, բանջարաբուծությամբ, ծխախոտագործությամբ և կերային կուլտուրաների մշակությամբ։
Նշանավոր մարդիկԽմբագրել
Սարիգյուղում են ծնվել գուսան Հովսեփը, սոց աշխ հերոսներ Ս. Մկրտումյանը, Ն. էլլարյանը, Փ. Ղազարյանը, Զ.Ղազարյանը, Հ. Մադաթյանը, Հ. Հովհաննիսյանը, Լ. Պողոսյանը, Ս. Եգանյանը, Զ. Աթաբեկյանը, Ս. Ամիրխանյանը և քիմիական գիտ դ-ր Գ. Շահնազարյանը (1927) [6] :
Օգտակար հանածոներԽմբագրել
Գյուղի տարածքում կան մանգանի, ագաթի և բենտոնիտային կավերի հանքապաշարներ։
Պատմամշակութային կառույցներԽմբագրել
Սարիգյուղից 3 կմ հարավ-արևելքում գտնվում են “Ծակ” եկեղեցին, մ.թ.ա. 2-րդ-1-ին հազարամյակի դամբարանադաշտ և XII-XIII դարերի խաչքարերով գերեզմանոց։
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
- ↑ 2,0 2,1 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 4 [Ն-Վ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 533 — 804 էջ։
- ↑ https://hy.wikipedia.org/wiki/%D5%8D%D5%A1%D6%80%D5%AB%D5%A3%D5%B5%D5%B8%D6%82%D5%B2%D5%AB_%D5%BD%D5%B8%D5%BD%D5%AB
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 177»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 12-ին։ Վերցված է 2014 Մայիսի 20
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ [1]