Գուգարք (գյուղ)

գյուղ ՀՀ Լոռու մարզում
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գուգարք (այլ կիրառումներ)

Գուգարք (նախկին անվանումները՝ Մեղրուտ, Յաղուբլի), գյուղ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գուգարքի տարածաշրջանում՝ մարզկենտրոն Վանաձորից մոտ 1 կմ արևելք։ Գյուղը տեղակայված է Փամբակ գետի աջ ափին՝ ծովի մակարդակից 1325 մ բարձրության վրա։

Գյուղ
Գուգարք
Gugark.JPG
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԼոռու մարզ
Հիմնադրված է1801-1810 թ.
Մակերես21.58 կմ²
ԲԾՄ1325 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն4278[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունգուգարքցի
Ժամային գոտիUTC+4
Պաշտոնական կայքlori.mtad.am/about-communities/493/ (հայ.)
##Գուգարք (գյուղ) (Հայաստան)
Red pog.png
##Գուգարք (գյուղ) (Լոռու մարզ)
Red pog.png

Գուգարք գյուղը հիմնադրվել է մոտավորապես 1801-1810 թթ.։ Վերանվանվել է Մեղրուտ 1945 թ. ապրիլի 1-ին, Գուգարք` 1983 թ. մայիսի 25-ին[2]։

ԱշխարհագրությունԽմբագրել

Գուգարք գյուղը գտնվում է Բազումի և Հալաբի լեռնաշղթաների միջլեռնային գոգավորությունում, Փամբակ գետի աջ ափին, ծովի մակերևույթից 1320-1350 մ բարձրության վրա։ Հարավ-արևմուտքում սահմանակից է Վանաձոր քաղաքին, հյուսիս-արևելքում՝ Քարաբերդ և Փամբակ, արևելքում՝ Լերմոնտովո, հարավ-արևելքում՝ Շահումյան գյուղին։ Գյուղի տարածքը ընդգրկում է 1686.66 հա տարածություն։ Գյուղի հյուսիսարևմտյան մասով հոսում է Փամբակ գետը, որին զուգահեռ ձգվում են երկաթուղին և Նոյեմբերյան գնացող ավտոմայրուղին։

ԿլիմաԽմբագրել

Գյուղի կլիման ձմռանը ցրտաշունչ է, ամռանը՝ զով։ Հաճախակի են չորային, երաշտի տարիները։

ԲնակչությունԽմբագրել

Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Գուգարքի մշտական բնակչությունը կազմել է 4278, առկա բնակչությունը` 3918 մարդ[1]։ Գյուղի բնակիչները հիմնականում այստեղ են տեղափոխվել Արցախի տարբեր մելիքություններից ու Իջևանի գյուղերից։

Գուգարքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[3]

Տարի 1831 1873 1897 1919 1926 1931 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 105 643 1125 1360 1507 1600 1943 1901 2236 3206 4003[4] 5665 4278[1]

ՏնտեսությունԽմբագրել

Գուգարքի ընդհանուր տարածքը կազմում է 2158 հա, որից 195 հա-ն օգտագործում են որպես վարելահող, 240 հա՝ խոտհարքերի համար, 700 հա՝ արոտավայրերի, իսկ 20 հա-ը՝ պտղատու այգիների համար։

Բնակչությունը զբաղվում են ցորենի, գարու, կարտոֆիլի, կաղամբի և այլ բանջարա-բոստանային կուլտուրաների արտադրությամբ։ Անասնապահությամբ զբաղվողներն արտադրում են կաթ, միս, բուրդ, ձու, մեղր։

Պատմամշակութային կառույցներԽմբագրել

Գյուղում է գտնվում Սբ. Սարգիս եկեղեցին (XIX դար)։ Գյուղի շրջակայքում պահպանվել են հին գյուղատեղիներ։

Հասարակական կառույցներԽմբագրել

2013 թ.-ի դրությամբ գյուղում գործում է 1 նախադպրոցական հիմնարկ՝ 2 խմբով, որտեղ հաճախում են 35 երեխա, 2 միջնակարգ դպրոց, որտեղ սովորում են 842 աշակերտ և աշխատում են 130 անձ։

Գուգարքն ունի կիսավթարային մշակույթի տուն, որտեղ գործում են սպորտդպրոցը և երաժշտական դպրոցը։ Գյուղում կա մեկ գրադարան, որն ունի 23 անուն գիրք։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 1, էջ 967
  3. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 63»։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-12-ին։ Վերցված է 2013 Հոկտեմբերի 26 
  4. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 646