Վաղաշեն
Վաղաշեն, գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզում, Մարտունի քաղաքից դեպի արևելք, Սևանա լճից 2 կմ հարավ[2]։
Գյուղ | |||
---|---|---|---|
Վաղաշեն | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Գեղարքունիքի մարզ | ||
Այլ անվանումներ | Աբդալաղալի, Աբդալ-Աղալու, Ավդալաղալու, Ավտալաղալի, Ավտալաղալու | ||
Մակերես | 12,45 կմ² | ||
ԲԾՄ | 1956±1 մետր | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 4235[1] մարդ (2008) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
|
ՊատմությունԽմբագրել
ՆախնիներԽմբագրել
1829 թվականի սեպտեմբերի 2-ին Ադրիանապոլսում կնքած ռուս-թուրքական պայմանագրի 13-րդ կետով հնարավորություն ընձեռնվեց Ալաշկերտի Քուփկռան գյուղի բնակիչներին գաղթել Արևելյան Հայաստան՝ Սևանի ավազանի Բար գյուղ: Վերաբնակները գյուղամիջի կիսաքանդ եկեղեցու հարևանությամբ խարխուլ տներից մեկը նորոգել և դարձրել են հավաքատեղի:
ԱնվանումԽմբագրել
Գյուղի հին անունը Բար է, որը մոռացություն է մատնվել բռնագաղթի և ավերվածությունների հետևանքով: Բարը Սյունիք աշխարհի Գեղարքունիք գավառի գյուղերից մեկն է եղել: Բանավոր զրույցների համաձայն գյուղն Ավդալաղալու է կոչվել խաշնարած քրդի անունով: Վերաբնակիչները, չիմանալով գյուղի հին անունը, այդպես էլ կոչել են իրենց նոր բնակավայրը:
Արևելյան Հայաստանը Ռուսաստանի հետ միավորելուց հետո, գյուղն Ավդալաղալու անունով մտել է Հայկական մարզի Երևանի գավառի, ապա՝ 1849 թվականին նոր ձևավորված Երևանի նահնգի Նոր Բայազետ գավառի մեջ: Այդ անունը հիշատակվում է 1831 թվականի և հետագա տարիների ծխական նկարագրություններում:
Գյուղը 1935 թվականին Հայաստանի կառավարության հրամանագրով վերանվանվել է Վաղաշեն, իսկ մինչ այդ ՀԽՍՀ Կենտգործկոմի նախագահության 1927 թվականի դեկտեմբերի 26-ի հրամանագրով Ավդալաղալուն անվանվել է Մենվաշեն, որը գրավոր փաստաթղթերում 1932 թվականից հետո չի հիշատակվում:
Հայաստանը խորհրդայնացվելուց հետո գյուղը Նոր Բայազետի գավառի Մարտունու գավառամասի կազմում էր: 1930 թվականին հանրապետությունը շրջանների բաժանելուց հետո, Մարտունու շրջանի գյուղերից էր:
Հնագիտական հուշարձաններԽմբագրել
Գյուղը փռված է հազարամյակների հնություն ունեցող դամբարանադաշտի վրա: տարածքում պահպանվել են «Սլոյի կող» և «Քրդի կող» հնավայրերը, որոնցից առաջինը Վաղաշենից հեռու է 1 կմ, երկրորդը՝ 2 կմ: Բնակատեղիների հետքեր են պահպանվել Աղլներ կոչվող վայրում, որոնք ևս կիկլոպյան կառույցներ ենանտաշ քարերից՝ օղակաձև շարված պարսպով: Այստեղ հայտնաբերվել են ուշ բրոնզեդարյան ժամանակների դամբարաբլուրներ[3]։
ԲնակչությունԽմբագրել
1831 | 1886 | 1914 | 1922 | 1959 | 1990 | 2001 |
---|---|---|---|---|---|---|
96 | 543 | 901 | 1107 | 1849 | 3632 | 4100 |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Գեղարքունիքի մարզի մարդահաշիվ
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 4 [Ն-Վ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986 — 804 էջ։
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 179 — 992 էջ։