Հերհեր (Վայոց ձորի մարզ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հերհեր (այլ կիրառումներ)
Հերհեր, գյուղ ՀՀ Վայոց ձորի մարզում, մարզկենտրոնից 32 կմ արևելք, Արփա գետի աջակողմյան վտակ Հերհեր գետի միջին հոսանքի աջ կողմում։
Գյուղ | |||
---|---|---|---|
Հերհեր | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Վայոց ձորի մարզ | ||
Այլ անվանումներ | Ծաղկաշեն | ||
ԲԾՄ | 1680 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 745 մարդ (2001) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
|
ԲնակչությունԽմբագրել
Հերհերի ազգաբնակչության փոփոխությունը[1].
ՏնտեսությունԽմբագրել
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի, կերային կուլտուրաների մշակությամբ և պտղաբուծությամբ։
Պատմամշակութային կառույցներԽմբագրել
Հերհերից մոտ 1 կմ հյուսիս-արլևելք գտնվում է VIII դարից հիշատակվող Սբ. Սիոն մենաստանը՝ կազմված երկու եկեղեցուց և մատուռից։ Հերհերում՝ Սբ. Սիոն միանավ եկեղեցին հնագույնն է (կառուցված կիսամշակ ավազաքարով) և ունի հայ ճարտարապետության համար եզակի հորինվածք, ուղղանկյուն թաղածածկ դահլիճը արևելքից և արևմուտքից ավարտվում է կիսաշրջանաձև աբսիդով։ Նրան հարավից կից Սուրբ Աստվածածին եկեղեցին (1282-1283) նույնպես միանավ է, թաղածածկ, արևելքում՝ երկու միմյանց հավասար կիսաշրջանաձև աբսիդներով։ Միանավ փոքրիկ մատուռը կից է Սբ. Սիոն եկեղեցուն հյուսիսից։ Պարսպապատ մենաստանի գերեզմանոցում կան XIII-XVII դդ. արձանագրություններով խաչքարեր։ Գյուղամիջի Սուրբ Գևորգ եկեղեցին (XIX դար) երկու զույգ մույթերով եռանավ բազիլիկ է։
Հերհերից հարավ պահպանվել են կիսավեր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մատուռը (1296) և Սուրբ Գևորգ (Չիքի վանք, 1297) փոքր եկեղեցին, իսկ մոտ 1 կմ հարավարևելյան, լեռան գագաթին՝ «Կապույտ» ոչ մեծ բերդը (XIII-XIV դարեր)։ Հերհերից 3 կմ հյուսիս, գյուղատեղիում պահպանվել է կիսամշակ բազալտով կառուցված եկեղեցու աբսիդը, որի մոտ, պատվանդանի վրա կանգուն են երկու քանդակազարդ խաչքարեր։ Գյուղատեղիի շրջակայքում կան 1282 թ. մեծ ու շքեղ խաչքար, XIII-XV դդ. պարզունակ քանդակներով ոչ մեծ խաչքարեր, կենցաղային թեմաներով քանդակազարդ տապանաքարեր։
Գյուղում կան X-XV դարերի խաչքարեր, 2 կմ հարավ՝ գյուղատեղի, իսկ 3 կմ հյուսիս՝ գյուղատեղի։
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 121»։ Վերցված է 2014 Մայիսի 28
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |