Բարձրունի
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բարձրունի (այլ կիրառումներ)
Բարձրունի (մինչև 1935 թ.` Սուլթանբեկ), գյուղ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Վայքի տարածաշրջանում[2], մարզկենտրոնից 41 կմ հարավ-արևելքից, Վայոց ձորի լեռների հարավահայաց լանջին։ Այն գտնվում է Երևանից 220 կմ հեռավորության վրա։ Գյուղը սահմանամերձ բնակավայր է, Վայք քաղաքից հեռավորությունը կազմում է 28 կմ, գտնվում է ծովի մակարդակից 1950-2050 մ բարձրության վրա։
Գյուղ | |||
---|---|---|---|
Բարձրունի | |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Վայոց ձորի մարզ | ||
ԲԾՄ | 1950 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 361[1] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
| |||
ԿլիմաԽմբագրել
Կլիման ձմռանը ցրտաշունչ է, ամռանը՝ զով։ Տարեկան տեղումների քանակը կազմում է 350-400 մմ։ Կլիման նպաստավոր է այգեգործության, հացահատիկային, կերային մշակաբույսերի աճեցման համար։
ՊատմությունԽմբագրել
Գյուղը հիմնադրվել է 19-րդ դարի սկզբներին, այն երաբնակեցվել է 1928 թվականին՝ արեմտյան Հայաստանի Խոյ, Սալմաստ գավառից ներգաղթված հայերով։ Նախկիմում գյուղը ունեցել է «Սուլթան բեկ» անվանումը։ Վերանվանվել է 1935 թվականին[3]։ Սակայն գյուղն ավելի հին է քան ենթադրվում է։ Այդ մասին վկայում են «Հին գյուղ» կոչվող տարածքում հայտնաբերված, 7-րդ դարով թվագրված խաչքարերը, ինչպես նաև զարդաքարերով, սրբատաշ քարերով կիսավեր կառույցները։
ԲնակչությունԽմբագրել
Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Բարձրունիի մշտական բնակչությունը կազմել է 361, առկա բնակչությունը` 335 մարդ[1]։ Բնակիչները հայեր են[4], որոնց նախնիները հիմնականում գաղթել են 1829 թվականին Սալմաստից։ Բարձրունիի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[5].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 126[4] | 663[4] | 809 | 623 | 1050 | 557 | 556 | 495 | 405[6] | 437 | 361[1] |
ՏնտեսությունԽմբագրել
Գյուղի կենսագործունեության գլխավոր ճյուղը գյուղատնտեսությունն է։ Մարդիկ զբաղվում են դաշտավարությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ ու մեղվաբուծությամբ։ Պահուստային հողերը չեն օգտագործվում սահմանամերձ լինելու պատճառով։
Պատմամշակութային կառույցներԽմբագրել
Բարձրունիում պահպանվել են 1884 թ.-ի և XIII-XIV դարերի եկեղեցիներ, XIX դարի մատուռներ, XIII-XVII դարերի խաչքարեր, իսկ 1 կմ հարավ-արևելքում՝ Սբ. Գևորգ եկեղեցին։
Տես նաևԽմբագրել
Արտաքին հղումներԽմբագրել
- Բարձրունի բնակավայրը «GEOnet Names Server» կայքում։
- Kiesling, Brady (2005), Rediscovering Armenia: Guide, Yerevan, Armenia: Matit Graphic Design Studio
- Brady Kiesling, Rediscovering Armenia, p. 128, available online at the website of the Internet Archive:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
- ↑ Վայոց մարզի մարդահամար, 2008 (անգլ.)
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 1, էջ 632
- ↑ 4,0 4,1 4,2 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 45»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 12-ին։ Վերցված է 2014 Մայիսի 26
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 589