Ախլաթյան (Սյունիքի մարզ)
Ախլաթյան, գյուղ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանում, Սիսիան քաղաքից մոտ 8 կմ հարավ։ Բնակչությունը` ▼535 մարդ (2011)[1]։
Գյուղ | |||
---|---|---|---|
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Սյունիքի մարզ | ||
Մակերես | 33,91 կմ² | ||
ԲԾՄ | 1775 մետր | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | ▼535 մարդ (2011)[1] | ||
Տեղաբնականուն | ախլաթյանցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
| |||
Նախկինում նույն անվան տակ ընդգրկված է եղել Ցարական Ռուսաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Զանգեզուրի գավառի, իսկ 1930 թվականից` Սիսիանի շրջանի։ 1995 թվականից մտնում է ՀՀ Սյունիքի մարզի մեջ։
ԱշխարհագրությունԽմբագրել
Ծովի մակերևույթից բարձր է 1750 մետր։ Հեռավորությունը մարզկենտրոն Կապանից 118 կմ է, նախկին շրջկենտրոն Սիսիանից՝ 14 կմ։ Մակերեսը 33.91 քառակուսի կիլոմետր է։ Աշխարհագրական դիրքը հարթավայրային է։ Գտնվում է Այրի գետի (Սիսիան գետի վտակներից) աջ ափին։
ՊատմությունԽմբագրել
Ախլաթյան նախկին գյուղը, որը գտնվում է այժմյանից 300-400 մետր դեպի հարավ, 1931 թվականի ապրիլի 28-ի երկրաշարժից հիմնահատակ ավերվել է, և ավելի քան 100 մարդ է զոհվել։ Բնակիչները տեղափոխվել ու նոր գյուղ են հիմնել։
ԱնվանումԽմբագրել
Գյուղի անվան հետ կապված կա լեգենդ, ըստ որի՝ այդ տեղում եղել է արոտավայր, որտեղ գտնվել է «Ալխաթ» տեսակի մեծ տանձի ծառ, որից էլ իբր ծագել է Ախլաթյան անվանումը։
ԲնակչությունԽմբագրել
Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Ախլաթյանի մշտական բնակչությունը կազմել է 535, առկա բնակչությունը` 438 մարդ[2]։ Գյուղը մշտապես բնակեցված է եղել հայերով[3], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[3][4].
ՏնտեսությունԽմբագրել
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ, ծխախոտագործությամբ, այգեգործությամբ, բանջարաբուծությամբ և մեղվապահությամբ։
Պատմամշակութային կառույցներԽմբագրել
Սուրբ Սարգիս եկեղեցու ավերակները մնում են հին գյուղատեղիում, որը գտնվում է նորից 300-400 մ հարավ։ Շրջակայքում կան բնակավայրերի ավերակների հետքեր, հայտնաբերվել են կավե և բրոնզե իրերով հարուստ դարաններ։ Գյուղում կան շատ ստորգետնյա հանքային աղբյուրներ, որոնցից մեկը գտնվում է գյուղի կենտրոնում։
Հայտնի մարդիկԽմբագրել
- Մարուս Հասրաթյան, պատմաբան, հնագետ, ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ
- Արմեն Բեգլարյան, Ախլաթյանի նախկին գյուղապետը, ով 2016 թվականի ապրիլի 4-ին Արցախա-ադրբեջանական ռազմական ընդհարումների ժամանակ գտնվել է ռազմաճակատ մեկնող Սիսիանի ջոկատի ավտոբուսում և դարձել ադրբեջանական անօդաչու թռչող սարքի արձակած ռմբակուծումների զոհը[8][9]։
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
- ↑ 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
- ↑ 3,0 3,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 117 — 992 էջ։
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.) — Երևան: 2008. — 184 p.
- ↑ Կորկոտյան Զ. Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931) (հայ.) — Երևան: 1932. — 185 p.
- ↑ Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան (հայ.) — Երևանի պետական համալսարան, 1986. — հատոր 5. — էջ 545.
- ↑ «Ռազմաճակատ մեկնող ավտոբուսում զոհվածների թվում են Դարբասի եւ Ախլաթյանի գյուղապետերը» Archived 2016-04-07 at the Wayback Machine., Armtimes.com
- ↑ «Ախլաթյանի կենտրոնում գյուղացիները սպասում են, որ 43-ամյա գյուղապետի մարմինը բերեն» Archived 2016-04-08 at the Wayback Machine., Hayeli.am
Արտաքին հղումներԽմբագրել
- Էջը Սյունիքի մարզպետարանի կայքում Archived 2012-06-06 at the Wayback Machine.
- Համայնքի ղեկավարի Էջը Սյունիքի մարզպետարանի կայքում Archived 2014-01-29 at the Wayback Machine.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 200)։ |