Սարակապ
Սարակապի միջնակարգ դպրոց
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՍԱՐԱԿԱՊԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ [1]
ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզի « Սարակապի միջնակարգ դպրոցը՝ պետական ոչ առևտրային կազմակերպությունը, շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող, հանրակրթական տարրական, հիմնական ընդհանուր, միջնակարգ ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություն է:
1. Դպրոցի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս ՀՀ կառավարության, պետական լիազոր մարմինը` ՀՀ Շիրակի մարզպետարանը:
2. Դպրոցը գտնվում է ՀՀ Շիրակի մարզ, գյուղ Սարակապ, փ. 1, շենք 15 հասցեում:
3.Դպրոցը հիմնավերանորոգվել է 2011թ.-ին Լինսի հիմնադրամի միջոցներով:
4. ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տարածքային բաժնում գրանցվել է 2003թ-ին:
5. Դպրոցն իրավունք ունի իրականացնելու հետևյալ կրթական ծրագրերը`
Ø Տարրական ընդհանուր
Ø Հիմնական ընդհանուր
Ø Միջնակարգ ընդհանուր
6. Դպրոցն ունի ՀՀ զինանշանի պատկերով հայերեն անվամբ կլոր կնիք, ձևաթղթեր և այլ միջոցներ:
7. Դպրոցն ունի ինքնուրույն հաշվեկշիռ և բանկային հաշիվ:
8. Դպրոցի էլեկտրոնային հասցեն` sarakap.school@mail.ru
9. Այս պահին դպրոցում սովորում է 76 աշակերտ՝ ընդգրկված 10 դասարաններում։
10. Դպրոցում աշխատում են 24 հոգի, որից 16 -ը մանկավարժական աշխատողներ են։
Դպրոցի խորհրդակցական մարմիններն են՝
Ø մանկավարժական խորհուրդ (ընդգրկված են բոլոր մանկավարժական աշխատողները),
Ø աշակերտական խորհուրդ (ընդգրկված են 6-9-րդ դասարանների սովորողներ)
Ø ծնողական խորհուրդ (ընդգրկված են դպրոցի 10 դասարանների ծնողական խորհուրդների նախագահները)։
Դպրոցը միահերթ է, աշխատանքային շաբաթը՝ հնգօրյա
Գյուղ | ||
---|---|---|
Սարակապ | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Շիրակի | |
Համայնք | Շիրակի մարզ և Անիի շրջան | |
Մակերես | 26.3 կմ² | |
ԲԾՄ | 1570 մ | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 607[2] մարդ (2012) | |
Ազգային կազմ | հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Հեռախոսային կոդ | +374 242[3] | |
| ||
Սարակապ (նախկինում՝ Բոզդողան, Պոզտողան), գյուղ Հայաստանի Շիրակի մարզում, Անիի շրջանում, մարզկենտրոնից 35 կմ հարավ-արևմուտք։
Սարակապ անունը ստացել է 1935 թ-ին։ Գյուղը գտնվում է ծովի մակերեսից 1570 մ բարձրության վրա։ Ունի բավականին սառը կլիմա, հաճախակի լինում են ձնաբքեր, մառախուղ և ուժեղ քամիներ։ Տարեկան տեղումների քանակը 450-500 մմ։ Գյուղը ունի աղբույներ, ինչպես նաև տուֆի, բազալտի պաշարներ[4]։
Բնակչություն
խմբագրելՆախնիները 1915-1920 թթ.-ին գաղթել են Ալաշկերտից և Բասենից։
Տարի | 1831 | 1897 | 1926 | 1931 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 70 | 937 | 597 | 762 | 910 | 686 | 657 | 649 | 550 | 591 | 517[5] |
Տնտեսություն
խմբագրելԲնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելՍարակապում է գտնվում Սբ. Աստվածածին (VII դար, վերանորոգված 1885-1887 թթ.) եկեղեցին։ Գյուղից 6 կմ հարավ-արևելքում են գտնվում “Կարմիր վանք” (VII դար) եկեղեցին և “Ծակքար” մատուռը։ Նշմարվում են կիկլոպյան ամրոցի հետքեր։
Տես նաև
խմբագրել- Սարակապի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ (Շիրակի մարզ)
Պատկերասրահ
խմբագրել-
Սարակապ գյուղում
-
Սարակապի եկեղեցին
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Սարակապ». Վիքիպեդիա. 2025 թ․ ապրիլի 17.
- ↑ ԱՎԾ տվյալներ
- ↑ http://www.cfoa.am/HTML/option/7.htm(չաշխատող հղում)
- ↑ http://shirak.mtad.am/about-communities/678/
- ↑ 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 211)։ |