Կարմիր Աղեկ, գյուղ Հայաստանի Լոռու մարզի Ալավերդի համայնքում[2]։

Գյուղ
Կարմիր Աղեկ
«Կարմիր Աղեկ»
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԼոռու
ԳյուղԼոռու մարզ և Թումանյանի շրջան
ԳյուղապետՎաչագան Հովհաննիսյան
ԲԾՄ1260 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն174[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Կարմիր Աղեկ (Հայաստան)##
Կարմիր Աղեկ (Հայաստան)

Ալավերդի քաղաքից 10-12 կմ հարավ-արևմուտք` Ձորագետի ձախ ափին։

Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1260 մ, հեռավորությունը մարզկենտրոնից՝ 41 կմ հյուսիս-արևելք։ Մոտակա երկաթուղին գտնվում է Ալավերդի քաղաքում, համայնքից 26 կմ հեռավորության վրա[3]։

Համայնքի մշակելի հողերը գտնվում են թեք հարթությունների` թույլ թեք և միջին թեք լանջերի վրա։

Համայնքի տարածքում բնական բուսական ծածկույթը բաղկացած է հացազգի տեսակներրից, թիթեռածաղկավոր բույսերից, թփուտներից և անտառային բույսերից։

Բնակչությունն զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի, կերային կուլտուրաների մշակությամբ։

Համայնքն ունի գրադարան՝ 4900 անուն գրքով։

Պատմություն

խմբագրել

Կարմիր Աղեկ (արևմտահայերեն` լավ) գյուղը վերաբնակեցվել է 1924 թվականին։ Սակայն գյուղն ավելի հին է, քան ենթադրվում է։ Դրա մասին են վկայում համայնքի տարածքում գտնվող VI-VIIդդ բազմաթիվ գերեզմանները[3]։ Բնակիչները հայեր են, որոնց նախնիների մի մասը տարբեր ժամանակներում գաղթել է Արևմտյան Հայաստանից[4]։

Գյուղի տարածքում պահպանվել են հին ամրոցի հետքեր և գյուղատեղի։ Այստեղ է գտնվում «Աղեկ» անունով եկեղեցին։

Բնակչություն

խմբագրել

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Կարմիր Աղեկի մշտական բնակչությունը կազմել է 174, առկա բնակչությունը՝ 161 մարդ[1]։

Կարմիր Աղեկի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[5].

Տարի 1926 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 70 223 209 175 182[6] 214 174[1]

Համայնքն ունի լեռնատափաստանային գոտուն բնորոշ կլիմա։ Գարնանային վերջին ցրտահարությունները լինում են ապրիլ ամսվա վերջին տասնօրյակին, իսկ աշնանային ցրտահարությունները սեպտեմբերի կեսերին[3]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  2. Տեղեկություններ Ալավերդի համայնքի մասին Լոռու մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 26․06․2023 թվական)։
  3. 3,0 3,1 3,2 Հակոբյան, Սամվել; Հակոբյան, Արտեմ (2015). Հայաստանի Հանրապետության պատմական հանրագիտարան. Երևան: Հեղինակային հրատարակություն.
  4. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 3 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 52 — 992 էջ։
  5. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 106» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 Հոկտեմբերի 27-ին.
  6. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 728 — 916 էջ։