Ջրաձոր
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ջրաձոր (այլ կիրառումներ)
Ջրաձոր (նախկինում անվանումը՝ Ջալաբ), գյուղ Հայաստանի Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում, մարզկենտրոն Գյումրիից մոտ 10 կմ հյուսիս-արևմուտք, Ախուրյանի ձախակողմյան վտակ Հողմաջուր գետի աջ ափին։ Ներկայումս մասն է կազմում Ամասիայի խոշորացված համայնքի։ Վերանվանվել է Ջրաձոր 1946 թվականին[2]։
Գյուղ | ||
---|---|---|
Ջրաձոր | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Շիրակի | |
Համայնք | Շիրակի մարզ և Ամասիայի շրջան | |
Գյուղապետ | Գևորիկ Հովակյան | |
Այլ անվանումներ | Ջալաբ, Թալինկի, Ճելապ-կեչուտ, Ճելլաբ, Չալաբ | |
Մակերես | 10.7 կմ² | |
ԲԾՄ | 1740 մ | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 289[1] մարդ (2012) | |
Ազգային կազմ | հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Բնակչություն
խմբագրելԸստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Ջրաձորի մշտական բնակչությունը կազմել է 237, առկա բնակչությունը՝ 202 մարդ[3]։ Բնակիչները հայեր են[2][4], որոնց նախնիների մի մասը 19-րդ դարում գաղթել է Բասենի գյուղերից[2]։
Ջրաձորի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[5].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 206 | 428[4] | 646 | 490 | 663 | 378 | 343 | 314 | 298 | 302 | 237[3] |
Տնտեսություն
խմբագրելԲնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելՋրաձորում պահպանվել է Սբ. Գևորգ եկեղեցին։ Կա նաև մ․թ․ա․ 2–1-ին հազարամյակի կիկլոպյան ամրոց[2]։ Գյուղի դպրոցի մոտ բացահայտվել են մ․թ․ա․ 3-րդ հազարամյակի բնակավայրի հետքեր[2]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ ԱՎԾ տվյալներ
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 4, էջ 418
- ↑ 3,0 3,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ 4,0 4,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 170» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Մայիսի 8-ին.