Լեռնաձոր

գյուղ ՀՀ Սյունիքի մարզում

Լեռնաձոր, գյուղ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքում[1]։

Գյուղ
Լեռնաձոր
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիքի մարզ
Համայնք Քաջարան համայնք[1]
Այլ անվանումներՔրդիկանց
Մակերես102.87 կմ²
ԲԾՄ1850 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն866 մարդ (2011)[2]
Ազգային կազմՀայեր,
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունլեռնաձորցի
Ժամային գոտիUTC+4
Լեռնաձոր (Հայաստան)##
Լեռնաձոր (Հայաստան)
Լեռնաձոր (Սյունիքի մարզ)##
Լեռնաձոր (Սյունիքի մարզ)

Անուն խմբագրել

Գյուղի պաշտոնական անունը Լեռնաձոր է[1]։ Ռուսական կայսրության ժամանակաշրջանում հայտնի է եղել Քյուրդիքենդ անունով[3]։ Լեռնաձոր է վերանվանվել Խորհրդային Միության սկզբնական շրջանում[4]։

Աշխարհագրություն խմբագրել

Գտնվում է Ողջիի հովտում` գետի ձախ ափին, ծովի մակարդակից 1600-1700 մ բարձրության վրա։ Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից հեռու է մոտ 18 կմ դեպի հարավ-արևմուտք։

Պատմություն խմբագրել

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Այստեղ են գտնվում «Շլորուտ», «Սարատուն», «Դալարձոր», «Աթկըզ», «Փխրուտ», «Կաթնառատ», «Ընչաձոր», «Քոլի Գեղցի» գյուղատեղիները, «Բաղաբերդ» և «Զևու» բերդերի ավերակները, XVII-XVIII դարերի Սբ. Գևորգ եկեղեցին։ Գյուղի դիմաց՝ Ողջիի աջ ափին է գտնվում V-VI դարերի Սբ. Կաթողիկե եկեղեցին[5]։

Բնակչություն խմբագրել

Համաձայն 2011 թվականին Հայաստանի Հանրապետությունում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Լեռնաձորի մշտական բնակչությունը կազմել է 866, առկա բնակչությունը՝ 650 մարդ[6]։ Բնակիչները հայեր են, որոնց մի մասի նախնիները գաղթել են Ղարադաղի գյուղերից։

Ստորև ներկայացված է Լեռնաձոր գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների

Տարի Բնակչություն
1831 53 մարդ [7]
1873 154 մարդ [8]
1897 357 մարդ [7]
1939 411 մարդ [7]
1959 386 մարդ [7]
1970 556 մարդ [7]
1979 435 մարդ [7]
1989 371 մարդ [9]
2001 416 մարդ [7]
2011 866 մարդ [2]


Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը զբաղվում է կաթնաանասնապահությամբ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Տեղեկություններ Քաջարան համայնքի մասին Սյունիքի մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 17․01․2024 թվական)։
  2. 2,0 2,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
  3. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 419
  4. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 576
  5. «ՀՀ բնակավայրերի բառարան» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 13-ին.
  6. 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.)Երևան: 2008. — 184 p.
  8. Կորկոտյան Զ. Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931) (հայ.)Երևան: 1932. — 185 p.
  9. Հակոբյան Թ., Մելիք-Բախշյան Ս., Բարսեղյան Հ. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան (հայ.)Երևանի համալսարանի հրատարակչություն, 1986. — հատոր 5. — էջ 689. — 4696 p.