Կարմրաշեն (Վայոց ձորի մարզ)

գիւղ ՀՀ Վայոց ձորի մարզում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարմրաշեն (այլ կիրառումներ)

Կարմրաշեն, գյուղ Հայաստանի Վայոց ձորի մարզում[2], մարզկենտրոնից 40 կմ հյուսիս-արևելք, Հերհեր գետի վերին հոսանքի շրջանում։

Գյուղ
Կարմրաշեն
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՎայոց ձորի մարզ
Վարչական ղեկավարՌոման Առաքելյան
ԲԾՄ2065 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն252[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Կարմրաշեն (Վայոց ձորի մարզ) (Հայաստան)##
Կարմրաշեն (Վայոց ձորի մարզ) (Հայաստան)
Կարմրաշեն (Վայոց ձորի մարզ) (Վայոց ձորի մարզ)##
Կարմրաշեն (Վայոց ձորի մարզ) (Վայոց ձորի մարզ)

Աշխարհագրական դիրք խմբագրել

Կարմրաշեն (նախկինում՝ Քյոթանլի, Քյոթանլու) գյուղը գտնվում է Հայաստանի Վայոց ձորի մարզի Վայքի տարածաշրջանի հյուսիսարևմտյան կողմում գտնվող Վայոց լեռան ստորոտում, Հերհեր գետի վերին հոսանքի բարձրադիր սարավանդում։ Ծովի մակարդակից բարձր է 2030 մ։ Սահմանակից է՝ հյուսիս-արևելքից՝ Ջերմուկ, հարավ-արևելքից՝ Հերհեր, հարավ-արևմուտքից՝ Մալիշկա, հյուսիս-արևմուտքից՝ Գողթանիկ համայնքներին։ Շրջակայքում կան անտառակներ։

Մոտակայքում գտնվող հրաբխային խարամներն օգտագործվում են որպես շինարարական ավազ։ Տեղանքը քամոտ է։

Պատմություն խմբագրել

Գյուղի հիմնադրման տարեթիվը ստույգ չէ։ Գյուղի շրջակայքում կան հնավայրեր և պատմաճարտարապետական կոթողներ։ Գյուղից մեկ կմ հարավ-արևելք գտնվում է Պողոս-Պետրոս խաչքարը, հարավ–արևմուտքում խարաբաներ գյուղատեղին է, հյուսիս-արևմուտքում՝ Գենգարա գյուղատեղին։

Խաչքարերը վերաբերում են 10-13-րդ դարերին։ Ղևոնդ Ալիշանը Կարմրաշենին է նույնացնում Սյունիք աշխարհի Վայոց ձոր գավառում հիշատակվող Գուտենի գյուղը։ 1963 թվականին այստեղ հիմնվել էր բանավան՝ Արփա-Սևան ջրատարի բանվոր-ծառայողների համար։

Այժմյան գյուղի տարածքը բնակեցվել է 1916 թվականից 1925 թվականն Նախիջևանի Բադամլու գյուղից ներգաղթածներով, ինչպես նաև Գնդեվազից, Վերնաշենից և այլ վայրերից եկածներով։ Նույն շրջանում հարևան տարածքներից Կարմրաշեն են տեղափոխվել նաև ադրբեջանցիներ։

1988 թվականին գյուղի ադրբեջանցի բնակչությունը տեղափոխվեց Ադրբեջան, իսկ նրանց փոխարեն գյուղ ներգաղթեցին մեծ թվով ադրբեջանահայեր, որոնց մեծ մասը հետագա տարիներին տեղափոխվեց այլ բնակավայրեր։

ՀՀ անկախությունից հետո գյուղի երիտասարդության նախաձեռնությամբ տեղանունները, որոնք ունեին թուրք-արաբա-պարսկական ծագում, վերանվանվեցին Կարմրաշենցի ճանաչված և նշանավոր մարդկանց անուններով, այդ վայրերում կառուցվեցին հուշաղբույրներ։

Բնակչություն խմբագրել

Կարմրաշենի ազգաբնակչության փոփոխությունը[3].

Տարի 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 250 456 415 776 590 1157 870 436[4] 318 252[1]

Տնտեսություն խմբագրել

Համայնքի բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ, ինչպես նաև հացահատիկների և կերային կուլտուրաների մշակությամբ։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Կարմրաշենից 1 կմ հարավ-արևելքում է գտնվում Պողոս-Պետրոս խաչքարը, կան XII-XV դարերի խաչքարեր։

Հասարակական կառույցներ խմբագրել

Գյուղն ունի դպրոց, ակումբ, գրադարան, հեռախոսային ցանց, բուժկետ, խանութ։

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  • Կարմրաշեն (Վայոց ձորի մարզ) բնակավայրը «GEOnet Names Server» կայքում։
  • 2001 թվականի Հայաստանի մարդահամարի արդյունքները, Հայաստանի վիճակագրական կոմիտե
  • Kiesling, Brady (2005), Rediscovering Armenia: Guide, Yerevan, Armenia: Matit Graphic Design Studio
  • Brady Kiesling, Rediscovering Armenia, p. 124, available online at the website of the Internet Archive:


Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  2. Վայոց մարզի մարդահամար, 2008 (անգլ.)
  3. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 111» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Մայիսի 28-ին.
  4. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 728