Իծաքար

գյուղ ՀՀ Տավուշի մարզում

Իծաքար, գյուղ Հայաստանի Տավուշի մարզում։ Երևանից՝ 213 կմ, մարզկենտրոնից՝ 80 կմ, ՀՀ պետական սահմանից՝ 14 կմ հեռավորության վրա։

Գյուղ
Իծաքար
Itsakar Tavush.jpg
Իծաքարը
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՏավուշ
ԲԾՄ1150 մ
Կլիմայի տեսակմերձարևադարձային
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն303 մարդ (2012)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունիծաքարցի
Ժամային գոտիUTC+4
##Իծաքար (Հայաստան)
Red pog.png

ՊատմությունԽմբագրել

Իծաքար գյուղը սկզբում որպես անասնապահական ամառանոց հիմնվել է 1888 թվականին։ Խորհրդային տարիներին Իծաքարը որպես փոքր բնակավայր համարվել է Նավուր գյուղի թաղամաս։ 1991 թվականին Իծաքարն առանձնացել է Նավուրից և ստացել ինքնուրույն համայնքի կարգավիճակ[1]։

ԿլիմաԽմբագրել

Գյուղը գտնվում է կլիմայական բարեխառն գոտում, ամռանը միջին ջերմաստիճանը + 18 C է, ձմռանը՝ -3 C։ Գյուղը գտնվում է ծովի մակերևույթից 1150 մ բարձրության վրա։

ԲնակչությունԽմբագրել

Իծաքարի ազգաբնակչության փոփոխությունը[2]

Տարի 1926 1939 1959 1970 1979 2001 2004 2012
Բնակիչ 125 344 406 516 384 380 289 303

ՏնտեսությունԽմբագրել

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, կարտոֆիլի, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։

Համայնքն ունի դպրոց, բուժկետ։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Տավուշի մարզպետարան, Իծաքարր»։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-16-ին։ Վերցված է 2014-05-21 
  2. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 84»։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-12-ին։ Վերցված է 2014 Մայիսի 20