Բավրա (Շիրակի մարզ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բավրա (այլ կիրառումներ)
Բավրա, գյուղ Հայաստանի Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում, բարձրադիր սարահարթի վրա, մարզկենտրոն Գյումրիից մոտ 32 կմ հյուսիս, ծովի մակերևույթից 2150 մ բարձրության վրա։
Գյուղ | ||
---|---|---|
Բավրա | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Շիրակի | |
Համայնք | Շիրակի մարզ և Ղուկասյանի շրջան | |
Մակերես | 16.5 կմ² | |
ԲԾՄ | 2150 մ | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 599[1] մարդ (2012) | |
Ազգային կազմ | հայեր | |
Կրոնական կազմ | կաթոլիկ հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Հեռախոսային կոդ | +374 312[2] | |
| ||
Գյուղը գտնվում է Վրաստանի հետ պետական սահմանից կմ հարավ, Գյումրի-Ախալքալաք ճանապարհի վրա։ Գյուղից քիչ հյուսիս տեղակայված է «Բավրա» մաքսային կետը։
Բնակչություն
խմբագրել2014 թ. դրությամբ Բավրայում բնակվում է 570 մարդ։ Նրանց նախնիների մի մաը 1829-1830 թվականներին Ախալքալաքի Բավրա գյուղ բնակության նպատակով հաստատվել էին Արտահանի Վել և հարակից գյուղերի հայերից։ Վել գյուղը հայաբնակ գյուղ էր, Արևմտյան Հայաստանում` Արտահան քաղաքից ուղիղ գծով 25 կմ արևելք, իսկ Ախալքալաք քաղաքից 45 կմ դեպի հարավ-արևմուտք։ Վել գավառից դեպի Ախալքալաքի շրջանի գյուղեր՝ Բավրա, Խուլգումաո, Կարդիգամ, տեղափոխված հայ բնակչությունը 1860-ական թվականներին եկել և հիմնադրել են Բավրա գյուղը։ Այն գտնվում է ներկայիս գյուղից դեպի արևմուտք Թիթոյ խարաբա տարածքում։ Հիմնականում հայ-կաթոլիկներ են։ 1959թ-ի դեկտեմբերի 8-ի ավերիչ երկրաշարժը արագացրեց նոր Բավրայի հմնադրումը։
Բավրայի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[3].
Տարի | 1897 | 1926 | 1939 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 262 | 205 | 286 | 560 | 562 | 602[4] | 538 | 490[5] |
Տնտեսություն
խմբագրելԲնակչության հիմնական զբաղմունքը կաթնաանասնաբուծությունն ու դաշտավարությունն է։ Բավրայում 2016 թվականից գործում է հնդկացորենի վերամշակման գործարան, որը հիմնադրվել է Արգենտինահայ բարերարների ֆինանսավորմամբ, ՄԱԿ-ի պարենի աջակցության և ԷՆՊԱՐԴ ծրագրով։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելԲավրայից հարավ-արևմուտք կան բնակավայրի և բերդի ավերակներ (XIX դար), ինչպես նաև 1850- ական թ-ի սրբատեղի (Սուրբ Մարիամ վանքը) որը 1959 թ-ի երկրաշարժից փլվել էր, որը վերկառուցվել էր Մարիամ Մարգարյանի ջանքերով։ Վերջին անգամ վերանորոգվել է Հայկական Կարիտասի, և Բավրայի բնակիչների ջանքերով 2008 թ-ին։
Այժմ Բավրա գյուղում գործում է Սուրբ Նշան եկեղեցին։ Այն կառուցվել է 2008-2012 թթ․ Եկեղեցու Ճարտարապետն է Լև Սումբուլյանը։ Եկեղեցու կառուցումն իր պատմությամբ եզակի է ամբոջ աշխարհում՝ եկեղեցու գմբեթները կառուցվել են ներքևում, եկեղեցու հարևանությամբ, իսկ հետո հզոր ավտոկռունկի միջոցով բարձրացվել է և տեղադրվել թմբուկին 20 մ բարձրության վրա։
Հասարակական կառույցներ
խմբագրելՀայաստան համահայկական հիմնադրամիը արգենտինահայ Դեվեճյան ընտանիքի հովանավորությամբ այստեղ կառուցվել է համայնքային կենտրոն[6][7][8] որը ներառում է գյուղապետարան, հանդիսությունների սրահ, գրադարան և համակարգչային սենյակ։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ ԱՎԾ տվյալներ(չաշխատող հղում)
- ↑ http://www.cfoa.am/HTML/option/7.htm(չաշխատող հղում)
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 44» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Ապրիլի 25-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 587
- ↑ 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ [1]
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 7-ին.
- ↑ [2]
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բավրա (Շիրակի մարզ)» հոդվածին։ |