Լուսակերտ (Շիրակի մարզ)
Լուսակերտ (նախկին անվանումը` Թալիբօղլի), գյուղ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանում, մարզկենտրոնից 16 կմ հարավ։ Վերանվանվել է Լուսակերտ 1948 թ. հուլիսի 15-ին[2]։
Գյուղ | ||
---|---|---|
Լուսակերտ | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Շիրակի | |
ԲԾՄ | 1540 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 765[1] մարդ (2012) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Բնակչություն խմբագրել
Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Լուսակերտի մշտական բնակչությունը կազմել է 754, առկա բնակչությունը` 685 մարդ[3]։ 1831 թվից ի վեր բնակիչները գրեթե ամբողջությամբ հայեր են[4], որոնց նախնիների մի մասը 1915-1920 թթ.-ին գաղթել է Արևմտյան Հայաստանի տարբեր գավառներից և Կարսի Քյուլվերան գյուղից[2]։ Լուսակերտի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև.
Տնտեսություն խմբագրել
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, շաքարի ճակնդեղի, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։
Պատմամշակութային կառույցներ խմբագրել
Լուսակերտն ունի XVII-XIX դարերի Սբ. Աստվածածին եկեղեցի։ Շրջակայքում կան մ.թ.ա. 2-րդ հազարամյակին վերաբերող դամբարաններ և հնություններ։
Տես նաև խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ ԱՎԾ տվյալներ
- ↑ 2,0 2,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 2, էջ 607
- ↑ 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.) — Երևան: 2008. — 184 p.
- ↑ Կորկոտյան Զ. Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931) (հայ.) — Երևան: 1932. — 185 p.
- ↑ Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան (հայ.) — Երևանի պետական համալսարան, 1986. — հատոր 5. — էջ 695.
- ↑ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
Արտաքին հղումներ խմբագրել
- Լուսակերտ գյուղի էջը CAA կայքում Archived 2011-08-20 at the Wayback Machine.