Բալահովիտ (Կոտայքի մարզ)

գյուղ ՀՀ Կոտայքի մարզում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բալահովիտ (այլ կիրառումներ)

Բալահովիտ, գյուղ Հայաստանի Կոտայքի մարզում` մարզկենտրոնից 40 կմ հարավ-արևմուտք, Երևան-Սևան մայրուղուց աջ։

Գյուղ
Բալահովիտ
Մատուռ «Կույս Վարվառա»
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԿոտայքի
ԳյուղապետԿամո Գրիգորյան
Այլ անվանումներՄհուբ
Մակերես12,28 կմ²
ԲԾՄ1420 մետր
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն3526 մարդ (2012[1])
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Պաշտոնական կայքkotayk.mtad.am/about-communities/24/
Բալահովիտ (Կոտայքի մարզ) (Հայաստան)##
Բալահովիտ (Կոտայքի մարզ) (Հայաստան)

Բալահովիտ է վերանվանվել 1968 թ.-ի դեկտեմբերի 26-ին։

Բնակչություն խմբագրել

Նախնիների մի մասը գաղթել են Խոյի և Սալմաստի գյուղերից 1828- 1829 թվականներին, մի մասն էլ Բուլանըխից։ Նոր ժամանակներում Բալահովիտում են վերահաստատվել Վանաձորի ու Աբովյանի տարածաշրջաններից վերաբնակիչներ։

Բալահովիտի ազգաբնակչության փոփոխությունը.[2]

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 50 133 296 501 926 1619 2668 2543 3426 3435[3]

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, այգեգործությամբ և պտղաբուծությամբ։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Բալահովիտում կա Աուրբ Աստվածածին եկեղեցի (19֊րդ դար), հարավ-արևմուտքում՝ մ.թ.ա. 3-րդ հազարամյակի քաղաքատեղի, իսկ գյուղի եզրին՝ հին դամբարաններ (մ.թ.ա. 2-րդ-1-ին հազարամյակ)։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Կոտայքի մարզի մարդահաշիվը (հայ.)
  2. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 41» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Ապրիլի 12-ին.
  3. 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները