Աշոցք

գյուղ Հայաստանի Շիրակի մարզում
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աշոցք (այլ կիրառումներ)

Աշոցք (նախկին անվանումը` Ղուկասյան, մինչև 1958 թ.` Վերին Ղուկասյան, մինչև 1938 թ.` Ղզըլղոչ), գյուղ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում, մարզկենտրոն Գյումրիից մոտ 22 կմ հյուսիս, Աշոցքի սարահարթում, Ախուրյանի ձախակողմյան վտակ Աշոցք գետի ափերին։ Աշոցք է վերանվանվել 1990 թ-ի նոյեմբերի 14-ին[3]։

Գյուղ
Աշոցք
Ղուկասյանի արձան.JPG
Ղուկասյանի արձանը
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՇիրակի
ՂեկավարԿարեն Մանուկյան (ՔՊ)
Հիմնադրված է1825 թ.
Այլ անվանումներՂուկասյան
Մակերես32.9 կմ²
ԲԾՄ1990 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն2491[1] մարդ (2012)
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 245[2]
Փոստային ինդեքս2801
Փոստային ինդեքսներ2801
##Աշոցք (Հայաստան)
Red pog.png

ԱշխարհագրությունԽմբագրել

Աշոցքը գտնվում է Հայաստանի հյուսիս-արևմուտքում, Ախուրյան գետի վերին հոսանքի ավազանում։ Բնակավայրը ծովի մակերևույթից բարձր է 2006-2039 մետր։

Տարածքի ռելիեֆը բարդ է, տարածքի ամենացածր կետը 1969 մետր է, առավելագույնը՝ 2750 մետր։ Գյուղը գտնվում է 8-10 բալանոց սեյսմիկ ակտիվ գոտում։

Աշոցք գյուղով է անցնում Գյումրի-Նինոծմինդա (Վրաստան) միջպետական նշանակության ավտոճանապարհը։ Համայնքն ուղիղ գծով հեռու է Վրաստանի սահմանից 12 կմ, իսկ Թուրքիայի սահմանից՝ 22 կմ։

ՊատմությունԽմբագրել

Գյուղը հիմնադրվել է 1829 թվականին՝ հիմնականում Արևմտյան Հայաստանի Մուշ և Ալաշկերտ գավառներից գաղթված բնակչության կողմից։ Բնակավայրը սկզբում կոչվել է Ղզլղոչ, ապա՝ Ղուկասյան (բոլշևիկյան գործիչ Ղուկաս Ղուկասյանի անունով) և միայն 1990 թվականից վերանվանվել Աշոցք։ Գյուղում պահպանվել է XIX դարի եկեղեցի (Սուրբ Ղևոնդյանց), հին գերեզմանոց։ Մինչև Հայաստանի Հանրապետության վերջին վարչատարածքային բաժանումը Աշոցքը համանուն շրջանի շրջկենտրոնն էր (1995 թ.-ին ընդունված օրենքի համաձայն Աշոցքի շրջանը լուծարվեց)։

ԿլիմաԽմբագրել

Կլիման բարեխառն է, բնորոշ կարճատև զով ամառով և երկար ու ցուրտ ձմեռով։ Օդի տարեկան միջին ջերմաստիճանը 4,1 °C է, բացարձակ առավելագույնը՝ 32 °C, բացարձակ նվազագույնը՝ -36 °C[4]։ Սառնամանիքների տևողությունը 167 օր, ձյունածածկի տևողությունը 154 օր[4]։ Մթնոլորտային տեղումների տարեկան միջին քանակը կազմում է 619 մմ։

ԲնակչությունԽմբագրել

Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Աշոցքի մշտական բնակչությունը կազմել է 2132, առկա բնակչությունը` 1945 մարդ[5], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[3].

Տարի 1873 1886 1897 1926 1931 1959 1970 1979 2001 2011
Բնակիչ 438 602 712[6] 756[6] 916 1459 1693 2069 2378 2132[5]

ՏնտեսությունԽմբագրել

 
Տապանաքար խոյաձև

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։

Խորհրդային տարիներին Աշոցքում կար ժողովրդական սպառման ապրանքների գործարան, կինոթատրոն, հյուրանոց, հիվանդանոց, պոլիկլինիկա, կուլտուրայի տուն, կապի բաժանմունք, պրոֆտեխնիկական ուսումնարան, սանիտարահամաճարակային կայան, միջնակարգ և երաժշտական դպրոցներ, մսուր-մանկապարտեզ, գրադարան, կենցաղսպասարկման կոմբինատ և այլն։

1988 թ-ի երկրաշարժից հետո, Հռոմի Հովհաննես Պողոս II պապի նվիրատվությամբ, Աշոցքում կառուցվել է «Տիրամայր Նարեկ» հիվանդանոցը, որն սպասարկում է ոչ միայն տեղի, այլ նաև Ջավախքի բնակչությանը։

Պատմամշակութային կառույցներԽմբագրել

Աշոցքում կա եկեղեցի, մատուռ, իսկ հարավարևելյան մասում՝ հին բնակավայրի մնացորդներ։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. ԱՎԾ տվյալներ
  2. http://www.cfoa.am/HTML/option/7.htm(չաշխատող հղում)
  3. 3,0 3,1 «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 23»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 12-ին։ Վերցված է 2014 Ապրիլի 22 
  4. 4,0 4,1 «Աշոցք»։ Արխիվացված է օրիգինալից 2020-08-06-ին։ Վերցված է 2014 Ապրիլի 22 
  5. 5,0 5,1 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
  6. 6,0 6,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»

Արտաքին հղումներԽմբագրել