Լուսառատ

գյուղ ՀՀ Արարատի մարզում

Լուսառատ (նախկին անվանումը՝ Շխլար), գյուղ Հայաստանի Արարատի մարզի Արարատի տարածաշրջանում, մերձարաքսյան դաշտավայրում։ Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 10 կմ հարավ-արևելք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 815 մ։ Գյուղը հիմնադրվել է 1831 թ.: Վերանվանվել է Լուսառատ 1968 թ. դեկտեմբերի 26-ին[3]։

Գյուղ
Լուսառատ
Լուսառատ
Լուսառատ գյուղը Խոր Վիրապից
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրարատի մարզ
Հիմնադրված է1831[1] թ.
Մակերես8,99 կմ²
ԲԾՄ815 մ
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն2699 մարդ (2011)[2]
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Լուսառատ (Հայաստան)##
Լուսառատ (Հայաստան)
Լուսառատ (Արարատի մարզ)##
Լուսառատ (Արարատի մարզ)

Բնակչություն խմբագրել

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Լուսառատի մշտական բնակչությունը կազմել է 2699, առկա բնակչությունը՝ 2412 մարդ[4]։ Մինչև 1918-1920 թթ. բնակեցված է եղել ադրբեջանցիներով, այնուհետ ունեցել խառը հայ-ադրբեջանական բնակչություն[5]։ Լուսառատի ազգաբնակչության փոփոխությունը.[6]

Տարի Բնակչություն
1831 246 մարդ [7]
1873 649 մարդ [7]
1897 720 մարդ [7]
1926 173 մարդ [7]
1939 336 մարդ [7]
1970 1752 մարդ [7]
1979 1853 մարդ [7]
1989 2308 մարդ [8]
2001 2349 մարդ [7]
2011 2699 մարդ [2]


Տնտեսություն խմբագրել

Բնակչությունն զբաղվում է խաղողագործությամբ, պտղաբուծությամբ, կերային կուլտուրաների մշակությամբ, անասնապահությամբ։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Լուսառատից դեպի հյուսիս գտնվում են Արտաշատ քաղաքատեղին (մ.թ.ա. 185 թ.) և Խոր Վիրապ վանական համալիրը (XVII-XIX դ.), սբ. Աստվածածին (XVII դ.) և սբ. Գևորգ (XVI դ.) եկեղեցիները։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.cadastre.am/storage/files/pages/pg_8945895618_pg_907871769_HH_bnak._bar..pdf
  2. 2,0 2,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
  3. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 2, էջ 609
  4. 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  5. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  6. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 93» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 Մարտի 27-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.)Երևան: 2008. — 184 p.
  8. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան (հայ.)Երևանի պետական համալսարան, 1986. — հատոր 5. — էջ 695.