Վանանդ (Սյունիքի մարզ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վանանդ (այլ կիրառումներ)
Վանանդ (նախկին անվանումը` Ղուրդղուլլաղ), ներկայումս լքված գյուղ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում, Գորիսից մոտ 19 կմ հարավ-արևելք, Շուռնուխ գյուղից՝ 3 կմ հարավ-արևելք, Որոտանի աջակողմյան Քաշունի վտակի ձախափնյա հովտում։
Գյուղ | ||
---|---|---|
Երկիր | ![]() | |
Մարզ | Սյունիքի | |
Այլ անվանումներ | Թաղտուն, Ղուրդղուլլաղ | |
ԲԾՄ | 1430 մ | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 45 մարդ (1989) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | Վանանդեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Ղուրդղուլլաղ անվան տակ ընդգրկված է եղել Ցարական Ռուսաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Զանգեզուրի գավառի, իսկ 1930 թվականից` Գորիսի շրջանի։ Բնակեցված է եղել ադրբեջանցիներով, որոնք թողել են գյուղը 1988-1989 թվականներին։ 1995 թվականից մտել է ՀՀ Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքի կազմի մեջ, սակայն աստիճանաբար լքվել է։ Վանանդ է վերանվանվել 2006 թ. հուլիսի 4-ին։
Բնակչություն Խմբագրել
Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների [1] գյուղը բնակեցված չէ; Մինչև 1989 թ. բնակեցված է եղել ադրբեջանցիներով, բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[2][3]
Տարի | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 |
---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 35 | 37 | 73 | 131 | 137 | 121 | 45 |
Տնտեսություն Խմբագրել
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և կերային կուլտուրաների մշակությամբ։
Պատմամշակութային կառույցներ Խմբագրել
Վանանդից 5-6 կմ հարավ-արևելք, անտառի մեջ, կա կիսավեր եկեղեցի։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 3, էջ 592