Գինեվետ

գյուղ Հայաստանի Արարատի մարզում

Գինեվետ (նախկինում՝ Վեդու Գինու Գործարանին կից ավան), գյուղ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատի տարածաշրջանում, մարզկենտրոն Արտաշատից մոտ 6 կմ հարավ-արևելք։ Վերանվանվել է Գինեվետ 2004 թ. դեկտեմբերի 14-ին[2]։

Գյուղ
Գինեվետ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրարատի
ՀամայնքԱրարատի մարզ և Հայկական մարզ
Հիմնադրված է1952 թ.
Առաջին հիշատակում1956
Այլ անվանումներՎեդու Գինու Գործարանին կից ավան
ԲԾՄ865 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն569[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
Փոստային ինդեքս0627
Ավտոմոբիլային կոդ26
Գինեվետ (Հայաստան)##
Գինեվետ (Հայաստան)

Պատմություն

խմբագրել

Բնակավայրը ստեղծվել է որպես գինու գործարանին կից ավան՝ 1952 թվականին։ 1990 թվականի վարչատարածքային ռեֆորմից հետո դարձել է գյուղական բնակավայր և մտել է Արարատի մարզի մեջ։

Բնակչություն

խմբագրել

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Գինեվետի մշտական բնակչությունը կազմել է 569, առկա բնակչությունը՝ 534 մարդ[1], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[2].

Տարի 1970 2001 2004 2011
Բնակիչ 450 627 600 569[1]

Կլիման

խմբագրել

Տեղադրված է Մերձարաքսյան գոգավորությունում, ծովի մակարդակից մոտ 880 մ բարձրության վրա։ Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։

Տնտեսություն

խմբագրել

Գյուղն ունի առկա 209 տնտեսություն, դպրոց, բուժկետ, կապի հանգույց։ Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։ Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 1123.7 հա։ Համայնքի հողերի հիմնական մասն օգտագործվում են որպես վարելահողեր՝ զբաղեցնելով մոտ 135.61 հա։ Ունի պտղատու այգիներ։ Զբաղվում են այգեգործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային, հացահատիկային կուլտուրաներ։ Զբաղվում են կաթնամսատու անասնապահությամբ, թռչնաբուծությամբ։ Արդյունաբերություն չունի։

Գյուղում գործում է «Վեդի Ալկո» ՓԲԸ-ն, որը ՀՀ ալկոհոլային խմիչքներ արտադրող առաջատար ձեռնարկություններից է։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  2. 2,0 2,1 «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 59» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 օգոստոսի 11-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել