Ծավ

գյուղ ՀՀ Սյունիքի մարզում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ծավ (այլ կիրառումներ)

Ծավ (նախկին անվանում՝ Բռուն), գյուղ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում, Կապանից մոտ 16 կմ հարավ, Ծավ գետի հովտում, ծովի մակարդակից մոտ 1100 մ բարձրության վրա։

Գյուղ
Ծավ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիքի
ԳյուղապետՍեյրան Զաքարյան
Առաջին հիշատակումXVIII դար
Այլ անվանումներԲռուն
Մակերես59,44 կմ²
ԲԾՄ1080 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն74[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր,
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
ՏեղաբնականունԾավեցի
Ժամային գոտիUTC+4
Ծավ (Հայաստան)##
Ծավ (Հայաստան)

Նույն անվան տակ ընդգրկված է եղել Ցարական Ռուսաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Զանգեզուրի գավառի, իսկ 1930 թվականից` Կապանի շրջանի։ 1995 թվականից մտնում է ՀՀ Սյունիքի մարզի մեջ։

Աշխարհագրություն խմբագրել

Գյուղը գտնվում է Մեղրու լեռնաշղթայի լանջին՝ Ծավ գետի ափին։ Կլիման մեղմ է։ Պատմական աղբյուրներում գյուղը հիշատակվում է XVIII դարի կեսից, նշված է Ղուկաս Սեբաստացու «Ընտիր պատմություն Դավիթ Բեկի» աշխատության մեջ։ Հիշատակվում է նաև Թազաշեն անվամբ։ Ծավում կա եկեղեցի, իսկ շրջակայքում՝ եկեղեցի, գերեզմանոց, գյուղատեղիներ (Մթնաձոր, Սանալու, Նավս, Կեմանց, Դալլաքլու, Չինարլու, Թնջումնաց), Կըզկալա և Ղազաղռան կոչված բերդերի ավերակները։ Ծավից 6-7 կմ հարավ-արևելք գտնվում է Ակսել Բակունցի նկարագրած Մթնաձոր անտառը, իսկ 2 կմ հեռավորության վրա՝ Սոսու պուրակ արգելավայրը։

Ծավի համայնքի մեջ է մտնում Շիշկերտ գյուղը։

Բնակչություն խմբագրել

Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Ծավի մշտական բնակչությունը կազմել է 74, առկա բնակչությունը` 108 մարդ։ Ծավի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[2].

Տարի 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 97 398 305 297 236 203 363[3] 157[4] 74[1]

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի, կերային կուլտուրաների և ծխախոտի մշակությամբ։

Բնության հուշարձաններ խմբագրել

  • Կեմանցի աղբյուր
  • Նավսի աղբյուր
  • Մյասնիկի աղբյուր (Նորդ Օստ) –աղբյուրը կառուցված է ի հիշատակ 2002 թվականին չեչեն գրոհայիների կողմից Մոսկվայում գործող մյուզիքլի գրավման ժամանակ զոհված շիշկերտցի Մյասնիկ Զաքարյանի հիշատակին։ Աղբյուը կոչվում է նաև Նորդ Օստի աղբյուր
  • Բենիամինի աղբյուր
  • Քանքանի աղբյուր
  • Գետ Քարվանքաձոր
  • Գետ Սարատուն
  • Գետ Զառկոն
  • Հանդ Սարատուն
  • Հանդ Զառկոն
  • Ճգնավեր (Ճգնավեր)՝ Ծավ գյուղի դիմաց, Ճանճապտուկ լեռան լանջին, անտառոտ վայրում։ Ավանդության համաձայն այստեղ՝ փոքր այրի մեջ, ապրել է ճգնակյաց մեկը։ Մինչև 20-րդ դարի վերջը այստեղ պահպանվում էին կավե ճրագներ, իսկ որոշ հավատացյալներ մերթընդմերթ այստեղ գնում էին մոմավառության

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

 
Ծավ գյուղի Սբ. Գևորգ եկեղեցի
  • Իլուի ամրոց՝ գտնվում է Ծավ գյուղից 3 կմ հվ., Ծավ գետի աջ ափին
  • Աղջկա բերդ՝ գտնվում է Ծավ գյուղից 2 կմ հվ., սարի գագաթին, 10-13-րդ դդ., ավերված է
  • Միջնադարյան գյուղատեղի Ծանաղու՝ գյուղից 5 կմ հեռու՝ Ծավ և Հանդ գյուղերի միջև, Մթնաձորի սկզբնամասում, լքվել է 1918 թ.
  • Մթնաձորի միջնադարյան եկեղեցի՝ ավերված
  • Թարգմանչաց եկեղեցի՝ 10-13-րդ դդ., գտնվում է Ճանճապտուկ լեռան հարավային լանջին, կիսավեր է, թաղածածկ
  • Գյուղատեղի Թարգմանչաց՝ 10-13-րդ դդ.,գտնվում է գյուղից 1 կմ հս, անտառում։ Ունի հին այլ անվանումներ ՝ Թրջմնաց, Թարջումանաց, Թրջմունանք
  • Գերեզմանոց՝ 10-13-րդ դդ.
  • Կամուրջ՝ կառուցված 17-րդ դարում, Ծավ գետի վրա Կեմանց գյուղից ներքև՝ Ղափճուղա տանող միջնադարյան առևտրական ուղու վրա
  • Գյուղատեղի Կեմանց՝ գտնվում է գյուղից 4.5 կմ արմ, Ծավ-Շիշկերտ ճանապարհից աջ, անտառի բացատում, ավերված է։ Հիշատակվում է Դավիթ Բեկի ժամանակներից (Ղուկաս Սեբաստացի),վերաբնակեցվել է 1860-ականներից, լքվել է 1939 թվին
  • Միջնադարյան գյուղատեղի Նավս՝, գտնվում է գյուղից 3 կմ հվ-արմ, Ծավ գետի աջ ափին, Նավսաքար լեռան լանջին
  • Միանավ եկեղեցի՝ կիսավեր, գտնվում է գյուղի հս եզրին, թվագրվում է 19-րդ դ. 2-րդ կեսով
  • Եկեղեցի՝ գտնվում է գյուղից 7 կմ հվ-արմ՝ Մթնաձորում, միջնադար
  • Միանավ Սբ Գևորգ եկեղեցի՝ գյուղամեջում, վերակառուցվել է 20-րդ դդ.
  • Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված ծավեցիներին նվիրված հուշակոթող՝ 1966 թ.,գտնվում է գյուղի բարձունքում, հեղինակ՝ Վ.Արշակյան
  • Քարավանատուն՝ 16-17-րդ դդ, գյուղից 1 կմ հվ-արմ, Ծավ գետի ափին
  • Մելիք-Նուբարյանների (այս նշանավոր տոհմից են սերում Եգիպտոսի վարչապետ Նուբար փաշան և նրա որդին՝ ազգային գործիչ Պողոս Նուբարը) միջնադարյան ամառանոց-ապարանքը՝ 17-րդ դդ. կառույց, մնացել են ավերակները։ Գտնվում է Կեմանցի դաշտ կոչվող տարածքում, գետի ձախ ափին։ Մի ավանդության համաձայն Նուբարյանները, ովքեր բնակվում էին Բասուտա գետի միջին հոսանքում և Շիկահողում, ամռանը գալիս էին զովաշունչ այս վայրը։ Դավիթ Բեկի ազատագրական շարժումից հետո, երբ Նուբարյանները հեռացան Իզմիր, այս վայրերում բնակություն հաստատեցին թուրքերը և հիմնադրեցին փոքրիկ մի գյուղ Դալլաքլու անունով։ 1920 թվականին, հայ-թուրքական կռիվների ժամանակ ծավեցիները հանդես եկան բարի նախաձեռնությամբ. մի գիշերվա մեջ հարձակման վտանգի տակ գտնվող թուրք գյուղացիներին իրենց գույքի հետ միասին տեղափոխեցին անվտանգ վայրեր։ Մեր օրերում էլ Կեմանցու դաշտը կոչվում են նաև Դալլաքլու։

Հայտնի մարդիկ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
  2. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 102»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 12-ին։ Վերցված է 2014 Հուլիսի 27 
  3. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 712
  4. 2001 թ ՀՀ մարդահամարի արդյունքները

Արտաքին հղումներ խմբագրել