Ալվար
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալվար (այլ կիրառումներ)
Ալվար (նախկին անվանումը՝ Դուզքենդ), գյուղ Հայաստանի Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում, մարզկենտրոն Գյումրիից 23 կմ հյուսիս-արևմուտք։ Հարևան կիսալքված Արավետ գյուղի հետ կազմում է Ալվար համայնքը։ Ալվար է վերանվանվել 1991 թվականին ապրիլի 3-ին[2]։
Գյուղ | ||
---|---|---|
Ալվար | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Շիրակի | |
Համայնքապետ | Տիգրան Նահապետյան | |
Այլ անվանումներ | Դյուզքենդ, Դուզքենդ, Տյուզքենտ, Արավետ | |
Մակերես | 29 կմ² | |
ԲԾՄ | 1980 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 140[1] մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Փոստային ինդեքս | 2702 | |
Պաշտոնական կայք | shirak.mtad.am/about-communities/580/ | |
|
ԱշխարհագրությունԽմբագրել
Համայնքը գտնվում է Եղնախաղի լեռնաշղթայի հարավարևելյան ստորոտում, մեղմաթեք սարավանդի վրա՝ ծովի մակարդակից 1980 մ բարձրության վրա։
ԿլիմաԽմբագրել
Կլիման ցուրտ լեռնային է, ձմեռը տևական, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով։ Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են ձնաբքերը և սառնամանիքները։ Ամառը զով է, համեմատաբար խոնավ։ Տարեկան տեղումների քանակը 500-600 մմ։ Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստաններ են և մերձալպյան մարգագետինները։
ԲնակչությունԽմբագրել
Գյուղի բնակչության նախնիների մի մասը 1828-1830 թթ գաղթել է Արևմտյան Հայաստանի Բասեն գավառից և Կարսի մարզից։ Համայնքում հիմնականում բնակվել են ադրբեջանցիներ։ 1988-1989 թթ հայ-ադրբեջանական հակամարտության տարիներին տեղի ադրբեջանցիները տեղափոխվել են Ադրբեջանի Հանրապետություն և այստեղ վերաբնակվել են հայ ընտանիքներ։ 2001 թվականի մարդահամարի տվյալներով Արավետը առկա բնակչություն չի ունեցել։ Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը հաղորդում է համայնքի բնակչությունը 2010 թվականի մարդահամարի տվյալներով կազմում է 168 մարդ։ Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքը 2013 թվականինի հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 243 մարդ։ Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 48%, կանայք՝ 52%։ Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ՝ 31%, աշխատունակներ՝ 51%, հետաշխատունակներ՝ 18%։ Ըստ «Կովկասյան Օրացույցի» է 1912 թվականին 591 մարդ, հիմնականում ադրբեջանցիներ, որոնք ապրում էին Կարսի մարզում[3]։
Ալվարի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[2]
Տարի | 1886 | 1897 | 1926 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 348 | 520[4] | 406[4] | 366 | 528 | 630 | 154 | 147 | 140[1] |
ՏնտեսությունԽմբագրել
Բնակչությունը զբաղվում է հացահատիկի մշակությամբ։
Գյուղատնտեսական հողահանդակները գրեթե ամբողջությամբ օգտագործվում են որպես վարելահողեր՝ կազմելով 309 հա։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, խոտհարքեր, արոտավայրեր՝ կազմելով համապատասխանաբար 750, 326, 1232 հեկտար։ Գյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունն անասնապահությունն է։ Զբաղվում են խոշոր և մանր եղջերավոր անասնաբուծությամբ, թռչնաբուծությամբ, մեղվաբուծությամբ։ Զբաղվում են հացահատիկային, կերային կուլտուրաների մշակությամբ։
Պատմամշակութային կառույցներԽմբագրել
Գյուղում կա «Գևոյի» մատուռ և ավերակ եկեղեցի։ Ալվարի մոտ է գտնվում «Ալվար» ամրոցը։
Հասարակական կառույցներԽմբագրել
Ունի 36 տնտեսություն։ Ունի դպրոց, գրադարան, կապի հանգույց։
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ 2,0 2,1 «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 10»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 12-ին։ Վերցված է 2014 Ապրիլի 18
- ↑ «Кавказский календарь. Тифлис 1912»։ Արխիվացված է օրիգինալից 2015-06-26-ին։ Վերցված է 2015-01-07
- ↑ 4,0 4,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
Արտաքին հղումներԽմբագրել
- 619 Ալվար գյուղի էջը CAA կայքում(չաշխատող հղում)