Շահումյան (Լոռու մարզ)

գյուղ ՀՀ Լոռու մարզում
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շահումյան (այլ կիրառումներ)

Շահումյան գյուղ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գուգարքի տարածաշրջանում։

Գյուղ
Շահումյան
Shahumyan, Lori 02.jpg
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԼոռու մարզ
ԲԾՄ1500 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1934[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4, ամառը UTC+5
##Շահումյան (Լոռու մարզ) (Հայաստան)
Red pog.png
##Շահումյան (Լոռու մարզ) (Լոռու մարզ)
Red pog.png

Աշխարհագրական դիրքԽմբագրել

Գյուղը գտնվում է անմիջապես Վանաձոր քաղաքին կից, Վանաձոր-Դիլիջան մայրուղու 1-ին կիլոմետրի աջ և ձախ կողմում։ Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1700-1800 մ, հեռավորությունը մարզկենտրոնից՝ 1 կմ հարավ-արևելք։ Վարչական տարածքում են գտնվում Մայմեխ (3080 մ) և Թեժ լեռ (3100 մ) սարերը։

ՊատմությունԽմբագրել

1933 թվականին կազմավորվել է հայկական գյուղ «Ղամբարանց թալա» («Ղամբարանց բացատ») կոչվող հանդամասում, իսկ ներկայիս գյուղի տարածքում` Վարդանլու («Վարդանանք») անվամբ։ 1936 թվականին երկու գյուղերը միաձուլվել են՝ դառնալով մեկ գյուղ, որն էլ կոչվել է Թիվ 6 սովխոզ։ Գյուղի բնակիչները հիմնականում զբաղվում են այգեգործությամբ և անասնապահությամբ[2]։

1936 թվականին այգեգործական բազայի վրա կառուցվել է պահածոների գործարան, և գյուղը վերանվանվել է Շահումյանի անվան սովխոզ գործարան։ Գործարանի շնորհիվ գյուղն իր հրաշալի, արևահամ, անուշահամ, որակյալ պտուղներով և գերազանց որակի պահածոներով մեծ ճանաչում է ձեռք բերել ինչպես մեր հանրապետությունում, այնպես էլ հանրապետության սահմաններից դուրս` նախկին ԽՍՀՄ-ում։ Գործարանը բազմիցս արժանացել է մեդալների։ Գյուղը երկրաշարժից տուժել է մասամբ։ Գյուղից վերև Մայմեխ սարն է իր սառնորակ աղբյուրներով` Տաք աղբյուրներ, Սպիտակ ջուր, Վառված գոմ, Սև ջուր, Հաճարկուտ/Ֆըստխլու/ սարամասերով, Անուշ, Անգլիյսկի ջուր աղբյուրներով և Տանձուտ, Չիչխան գետերով։ Վանաձոր-Դիլիջան տանող մայրուղու 2-րդ կիլոմետրի աջ մասում է գտնվում Թեժ լեռն հանգրվանը` «Ալիք» նշանավոր ճամբարով, որոնք ներկայումս չեն գործում[2]։

Գյուղի կենտրոնում է գտնվում Ստեփան Շահումյանի արձանը։ Գյուղն ունի միջնակարգ դպրոց (Շահումյանի անվան սովխոզին կից), ինչպես նաև «Զագարագեր» ամառանոցային նախկին այգեգործական թաղամաս, որտեղ իրենց ամառային հանգիստն են անցկացնում 100-200 վանաձորցիներ[2]։

ԲնակչությունԽմբագրել

Բնակիչների մեծ մասը կազմում են Բաքվից, Սումգայիթից, Շամքորից, Գանձակից, Մարտակերտից և Արծվաշենից բռնագաղթված հայերը։ Գյուղի բնակիչները հիմնականում զբաղվում են կարտոֆիլի, կաղմաբի և այլ բանջարաբոստանային կուլտուրաների արտադրությամբ[2]։ Անսասնապահությամբ զբաղվողները արտադրում են կաթ, միս, բուրդ, ձու, մեղր։ Շահումյանի ազգաբնակչության փոփոխությունը[3].

Տարի 1989 2001 2011
Բնակիչ 1441 2383 1934[1]

ԿլիմաԽմբագրել

Կլիման բարեխառն է, ձմեռը` մեղմ է, ամառը` զով, տեղումների քանակը առատ է մարտ-հուլիս ամիսներին։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
  2. 2,0 2,1 2,2 2,3 Հակոբյան Սամվել, Հակոբյան Արտեմ (2015)։ Հայաստանի Հանրապետության պատմական հանրագիտարան։ Երևան: Հեղինակային հրատարակություն։ էջեր 439–440 
  3. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 154»։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-12-ին։ Վերցված է 2013 Հոկտեմբերի 29