Փարպի
գյուղ ՀՀ Արագածոտնի մարզում
Այս հոդվածը գյուղի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Փարպի (այլ կիրառումներ)։
Փարպի, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում[2]՝ Շաղվարդ գետի օժանդակի՝ Փարպու ափին։ Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 5 կմ հյուսիս-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1100 մ։
Գյուղ | |||
---|---|---|---|
Փարպի | |||
Գյուղի համայնապատկեր | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Արագածոտնի մարզ | ||
Այլ անվանումներ | Դաշանլի ցեղը, Պարբի, Պարպի, Պարփի, Փարբի, Փարփի | ||
Մակերես | 8,92 կմ² | ||
ԲԾՄ | 1100 մ | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | 1970[1] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | ![]() | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Փոստային ինդեքս | 378411 | ||
Փոստային դասիչ | 02110021 | ||
Պաշտոնական կայք | parpi.am/Pages/Home/Default.aspx | ||
| |||
Փարպի գյուղում է ծնվել V դարի հայ պատմիչ Ղազար Փարպեցին[3]։
Անվանումներ խմբագրել
Փարպին նաև ճանաչված է եղել որպես Դաշանլի ցեղը, Պարբի, Պարպի, Պարփի, Փարբի, Փարփի[4]։
Բնակչություն խմբագրել
Փարպիի ազգաբնակչության փոփոխությունը[5]
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 185 | 679[6] | 965 | 1208 | 1266 | 1424 | 1648 | 1625 | 2038 | 2083 | 1970[1] |
Տնտեսություն խմբագրել
Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ և անասնապահությամբ։
Պատմամշակութային կառույցներ խմբագրել
Գյուղում է գտնվում 5-րդ դարի Ծիրանավոր եկեղեցին, 7-րդ դարում կառուցված Թարգմանչաց եկեղեցին, և Սուրբ Գրիգոր եկեղեցին։ Նաև Փարպիում է գտնվում մի քարանձավ, որը 16-18-րդ դարերում օգտագործվել է որպես ապաստան[7]։
Պատկերասրահ խմբագրել
-
Փարպիի Ծիրանավոր եկեղեցի
-
Թարգմանչաց եկեղեցի
Աղբյուրներ խմբագրել
- ↑ 1,0 1,1 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
- ↑ Աշտարակ համայնքի մասին տեղեկություն մարզպետարանի կայքում, (արխիվացված 15․05․2023 թվականին)։
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 246
- ↑ Ս.Հ. Հարությունյան (2003)։ Հայաստանի Հանրապետության Վարչատարածքային բաժանումը(01.01.2003)։ Երևան: «Տիգրան Մեծ» հրատարակչություն։ ISBN 9994100009
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 12-ին։ Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 17
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ Բրեյդի Քիեսլինգ, Ռաֆֆի Քոճյան (2005)։ Վերահայտնաբերել Հայաստանը ուղեցույց (անգլերեն՝ Rediscovering Armenia Guide) (2-րդ ed.)։ Հայաստան: Մատիտ։ էջ 44։ ISBN 9994101218