Ուջան

գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզում

Ուջան, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում[2], Երևան-Գյումրի ավտոմայրուղու աջ կողմում, Արագած լեռան հարավային լանջերին՝ կրկեսաձև գոգավորությունում՝ Վժան լեռնաճյուղի փեշերին։ Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 13 կմ հյուսիս-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1150 մ։ Տարածքը՝ 19,47 կմ2։ Բնակչությունը՝ 3389 (2017 թ․)։

Գյուղ
Ուջան
Դղյակ 9-13-րդ դդ. հս մասում «Ադամի բաղեր» հանդամասում
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրագածոտնի մարզ
ՀամայնքԱրագածոտնի մարզ
ՀամայնքապետՆաիրի Կիրակոսյան
Այլ անվանումներՎժան, Ուժժան, Ուժան
ԲԾՄ1150 մ
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն2505 մարդ (2011)[1]
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Փոստային ինդեքս0222
Փոստային դասիչ02109023
Ուջան (Հայաստան)##
Ուջան (Հայաստան)
Ուջան (Արագածոտնի մարզ)##
Ուջան (Արագածոտնի մարզ)

Անվանում

խմբագրել
Քարայր-կացարան

Ուջանը նաև ճանաչված է եղել որպես Վժան, Ուժժան, Ուժան[3]։

Քարտեզ

Բնակչություն

խմբագրել

Ուջանի բնակչության նախնիները գաղթել են Մոտկանից, Արճեշից և Վանից։ Ուջանի ազգաբնակչության փոփոխությունը[4].

Տարի Բնակչություն
1831 62 մարդ [5]
1887 444 մարդ [5]
1914 300 մարդ [5]
1926 569 մարդ [5]
1939 978 մարդ [5]
1959 1514 մարդ [5]
1970 1845 մարդ [5]
1979 1858 մարդ [5]
1989 2344 մարդ [5]
2001 2758 մարդ [5]
2011 2505 մարդ [1]


Տնտեսություն

խմբագրել

Համայնքի տնտեսության մասնագիտացման ուղղությունը գյուղատնտեսությունն է։ Տարածքի գյուղատնտեսական հողահանդակների հիմնական մասն օգտագործվում է որպես պտղատու այգիներ, վարելահողեր, արոտավայրեր, խոտհարքեր։ Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, դաշտավարությամբ՝ բանջարաբոստանային, հացահատիկային, կերային մշակաբույսերի մշակմամբ, խաղողագործությամբ, նախկինում ծխախոտագործությամբ։ Պահուստային հողերը կազմում են համայնքի մոտ 70%-ը, որոնք բաշխված են հետևյալ կերպ՝

Զբաղվում է խոշոր և մանր անասնապահությամբ, թռչնաբուծությամբ։

Տարեկան մոտավորապես արտադրում են 800 տ․ ծիրան, 670 տ․ դեղձ, 910 տ․ բանջարեղեն, 525 տ․ հացահատիկ։

Հայ-ֆրանսիական բարեգործական հասարակական կազմակերպությունը իրականացրել է գյուղի միջնակարգ դպրոցի կահավորման ծրագիր[6]։ 2002 թվականին Հանրապետության գյուղատնտեսության և ջրային տնտեսության զարգացման ծրագրերի շրջանակներում, «ԱԵԿ-ի Շինարարություն» ՓԲԸ-ն կառուցել է ջրագիծ և ջրավազան[7]։ Գյուղից Երևան երթևեկում է ավտոբուս, որի տոմսն արժի 350 դրամ.[8]

Պատմամշակութային կառույցներ

խմբագրել

Ուջանում է գտնվում քարանձավ, կիկլոպյան ամրոց և Անդրանիկ Զորավարի առաջին արձանը Հայաստանում, որը տեղադրվել է 1967 թվականին[9]։

III միջազգային վավերագրական կինոփառատոն

խմբագրել

2017 թ. հոկտեմբերի 1-5-ը տեղի ունեցավ «Ծիրանի ծառ» փաստագրական ֆիլմերի երրորդ միջազգային փառատոնը։ Պաշտոնական բացումը տեղի ունեցավ Երևանում հոկտեմբերի 1-ին, իսկ ֆիլմերի ցուցադրությունը անցկացվեց Ուջանում։ Ֆիլմերի մրցանակային դիտումը տեղի է ունեցել Ուջանի դպրոցում, իսկ երեկոյան բացօթյա ցուցադրություն կազմակերպվել է զբոսայգում։ Բացի այդ, տեղի ունեցան սեմինարներ։ Հայտնի վավերագրական կինոնկարների վարպետներ իրենց փորձով կիսվեցին երիտասարդների հետ։ Փառատոնին մասնակցել է մեծն Արտավազդ Փելեշյանը։ Փառատոնի հյուրերը և ժյուրին հյուրընկալվում էին ուջանցիների տներում[10]։

Տես նաև

խմբագրել

Գրականություն

խմբագրել

Աղբյուրներ

խմբագրել
  1. 1,0 1,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
  2. Աշտարակ համայնքի մասին տեղեկություն մարզպետարանի կայքում, (արխիվացված 15․05․2023 թվականին)։
  3. Ս.Հ. Հարությունյան (2003). Հայաստանի Հանրապետության Վարչատարածքային բաժանումը (01.01.2003). Երևան: «Տիգրան Մեծ» հրատարակչություն. ISBN 9994100009.
  4. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 16-ին.
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 Հայաստանի բնակավայրերի բառարան (հայ.)Երևան: 2008. — 184 p.
  6. http://www.gov.am/old/ruversion/information_centre_8/official_news.php?date=1108670400(չաշխատող հղում)
  7. «HAEKi Shinararutyun CJSC». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 3-ին.
  8. Armenia Travel Guide — МЕЖДУГОРОДНЫЙ ТРАНСПОРТ
  9. Բրեյդի Քիեսլինգ, Ռաֆֆի Քոճյան (2005). Վերահայտնաբերել Հայաստանը ուղեցույց (անգլերեն՝ Rediscovering Armenia Guide) (2-րդ ed.). Հայաստան: Մատիտ. էջ 46. ISBN 9994101218.
  10. abrikosovoe-derevo-rascvetet-v-udzhane
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուջան» հոդվածին։