Թորոսգյուղ

գյուղ Հայաստանի Շիրակի մարզում

Թորոսգյուղ, գյուղ Հայաստանի Հանրապետությանի Շիրակի մարզում, խոշորացված Աշոցք համայնքում։ Գտնվում է մարզկենտրոն Գյումրիից 11 կմ հյուսիս, Հողմաջուր գետի միջին հոսանքի աջափնյակի շրջանում։ Թորոսգյուղը հիմնադրվել է 1828-30 թվականներին, Արևմտյան Հայաստանի Բասեն գավառի Հարսենքար գյուղից տեղահանված գաղթականների կողմից[3]։

Գյուղ
Թորոսգյուղ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՇիրակի
Այլ անվանումներԹորոս
Մակերես12.26 կմ²
ԲԾՄ1950 մ
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն308[1] մարդ (01.01.2013)
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 245[2]
Թորոսգյուղ (Հայաստան)##
Թորոսգյուղ (Հայաստան)
Թորոսգյուղ

Բնակչություն խմբագրել

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Թորոսգյուղի մշտական բնակչությունը կազմել է 334, առկա բնակչությունը՝ 307 մարդ[4]։ Հիմնադրման պահից մինչ օրս բնակիչերը հայեր են[5], որոնց մի մասի նախնիները Բասենի շրջանից գաղթածներ են[6]։

Թորոսգյուղի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[7].

Տարի 1831 1873 1897 1919 1926 1931 1939 1959 1979 1980 1989 2001 2011
Բնակիչ 180 435 589 977 461 511 648 321 287 316 380[8] 325 334[4]

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Թորոսգյուղն ունի Սուրբ Աստվածածին եկեղեցի (վերակառուցված 1865 թվականին), Նարեկ սրբատեղի (XVIII դար) և մատուռ։

Ծագումով հայտնի թորոսցիներ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ԱՎԾ տվյալներ
  2. http://www.cfoa.am/HTML/option/7.htm(չաշխատող հղում)
  3. shirak.mtad.am
  4. 4,0 4,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  5. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  6. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 2, էջ 478
  7. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 83» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Ապրիլի 29-ին.
  8. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 683
  9. http://www.parliament.am/deputies.php?sel=mydeputy&marz=8&LocationID=668&lang=arm

Արտաքին հղումներ խմբագրել

 
Թորոսգյուղը՝ նկարված թռչող սարքից
 
Մեծ Հայրենականի հուշարձան