Գանձակ (Գեղարքունիքի մարզ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գանձակ (այլ կիրառումներ)
Գանձակ, գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում[1]։
Գյուղ | |||
---|---|---|---|
Գանձակ | |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Գեղարքունիքի մարզ | ||
Համայնք | Գավառ (համայնք) | Գավառ համայնք[1] | ||
ԲԾՄ | 1978±1 մետր | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 3815[2] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Փոստային դասիչ | 1206 | ||
| |||
Անուն
խմբագրելԲնակավայրը Գանձակ է վերանվանվել 1991 թվականի օգոստոսի 8-ին[3]։
Ֆիզիկա-աշխարհագրական բնութագիր
խմբագրելԳանձակ գյուղը գտնվում է Գավառագետի աջ ափին՝ ծովի մակերևույթից 2000-2750 մ բարձրության վրա և վերջանում Գեղամա լեռների ամենաբարձր գագաթի՝ Աժդահակի ստորոտում[3]։
Կլիմա
խմբագրելԳյուղի կլիման ամռանը զով է, ձմռանը՝ ցրտաշունչ։ Հաճախակի են չորային, երաշտ տարիները և ցրտահարությունները, որից շատ է տուժում գյուղատնտեսությունը[3]։
Պատմություն
խմբագրելԳյուղն ունի հնագույն պատմություն, որի մասին է վկայում նաև բնակավայրի կենտրոնում գտնվող և 9-րդ դարով թվագրվող Սուրբ Գևորգ եկեղեցին[3]։
1828 թվականին Արևմտյան Հայաստանի Բայազետի և Ալաշկերտի գավառներից տեղահանված հայերը վերաբնակվել են գյուղի տարածքում[3]։
Բնակչություն
խմբագրելՀամաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Գանձակի մշտական բնակչությունը կազմել է 3815, առկա բնակչությունը՝ 3568 մարդ։ Բնակիչները հայեր են, որոնց նախնիները ներգաղթել են Բայազետի, Մուշի և Ալաշկերտի շրջաններից[4]։ Գանձակի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[5].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 489 | 931[6] | 1515 | 1883 | 2206 | 2306 | 2878 | 3392 | 4237 | 3815[2] |
Տնտեսություն
խմբագրելԲնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, երկրագործությամբ, բանջարաբուծությամբ և թռչնաբուծությամբ։
Համայնքն ունի դպրոց, բուժկետ, մշակույթի տուն, մանկապարտեզ։
Պատկերասրահ
խմբագրել-
Գյուղապետարան
-
Հովհաննես Հարությունյանի անվան մշակույթի տուն
-
Հովհաննես Հարությունյանի անվան մշակույթի տուն
-
Գանձակի 1-ին միջնակարգ դպրոց
-
Հուշարձան Գանձակում
-
Հուշարձան Գանձակում
-
Գանձակի 2-րդ միջնակարգ դպրոց
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Գեղարքունիքի մարզի համայնքների մասին տեղեկություններ մարզպետարանի կայքում, (արխիվացված 12․08․2023 թվականին)։
- ↑ 2,0 2,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 «Գեղարքունիքի մարզպետարան, Գանձակ». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 24-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 1, էջ 615
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 50» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Ապրիլի 21-ին.
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»