Մեղրաշատ

գյուղ ՀՀ Շիրակի մարզում

Մեղրաշատ, Գյուղ Ամասիայի տարածաշրջանում, Ամասիա գյուղից 14 կմ հարավ-արևմուտք, մարզկենտրոնից գտնվում է 14 կմ հեռավորության վրա։ Նախկինում ունեցել է Գարամահմատ, Գարամահմեդ, Կարամահմեդ, Կարամամմեդ, Ղարամահմադ, Ղարամամեդ անվանումները։ Մեղրաշատ է վերանվանվել 1946 թվականին։ Գյուղը տեղադրված է Ախուրիկ գետի վերին հոսանքում, մեղմաթեք հարթավայրում՝ ծովի մակարդակից 1750 մ բարձրության վրա։

Գյուղ
Մեղրաշատ
Կոորդինատներ: 40°51′00″ հս․ լ. 43°42′00″ ավ. ե. / 40.85000° հս․. լ. 43.70000° ավ. ե. / 40.85000; 43.70000
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՇիրակի
Մակերես11.5 կմ²
ԲԾՄ1750 մ
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն532[1] մարդ (2012)
Ազգային կազմհայեր
Ժամային գոտիUTC+4
##Մեղրաշատ (Հայաստան)
Red pog.png

ԿլիմաԽմբագրել

Կիման բարեխառն լեռնային է, ձմեռը տևական, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով։ Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են ձնաբքերը և սառնամանիքները։ Ամառը զով է, համեմատաբար խոնավ։ Տարեկան տեղումների քանակը 500-600 մմ։ Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստաններ են։

ԲնակչությունԽմբագրել

Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքը 2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 367 մարդ։ Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 48%, կանայք՝ 52%։ Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ՝ 28%, աշխատունակներ՝ 52%, հետաշխատունակներ՝ 20%[2]։ Մեղրաշատի ազգաբնակչության փոփոխությունը.[3]

Տարի 1886 1897 1939 1959 1970 1979 1989 2001 2004
Բնակիչ 329 457 442 425 329 283 292 371 483

ՏնտեսությունԽմբագրել

Ունի 87 տնտեսություն։ Ունի դպրոց, ակումբ, գրադարան, բուժկետ, կապի հանգույց։ Գյուղատնտեսական հողահանդակները գրեթե ամբողջությամբ օգտագործվում են որպես վարելահողեր՝ կազմելով 507 հա։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր, կազմելով համապատասխանաբար 130 և 350 հեկտար։ Գյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունը երկրագործությունն է։ Զբաղվում են հացահատիկային, կերային կուլտուրաների, ճակնդեղի մշակությամբ։ Զբաղվում են խոշոր և մանր եղջերավոր անասնաբուծությամբ, թռչնաբուծությամբ, մեղվաբուծությամբ։

Պատմամշակութային կառույցներԽմբագրել

Մեղրաշատում կա 1868 թվականին կառուցված փայտաշեն եկեղեցի։ Գյուղից 10 կմ հյուսիս-արևելք գտնվում է Ծորակ գյուղատեղին։

Համայնքի հիմնախնդիրներԽմբագրել

Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում են դպրոցական գույքի նորացումը, խմելու ջրագծերի վերանորոգումը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, գյուղատնտեսական մթերքի իրացումը, գազաֆիկացումը։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել