Գեղանիստ (Արարատի մարզ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գեղանիստ (այլ կիրառումներ)
Գեղանիստ, գյուղ Հայաստանի Արարատի մարզում, մարզկենտրոնից՝ 27 կմ հեռավորության վրա։
Գյուղ | ||
---|---|---|
Գեղանիստ | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Արարատի | |
Համայնք | Արարատի մարզ, Հայկական մարզ, Երևանի գավառ և Մասիսի շրջան | |
Հիմնադրված է | 1831 թ. | |
ԲԾՄ | 870 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 2739[1] մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Պատմություն
խմբագրելԳյուղը հիմնադրվել է 1831 թվականին։ Նախկինում ունեցել է Գյոլգմբեթ, Գյոքգմբեթ, Գյոյքյումբեթ, Թագգյումբեթ անվանումները։ Գեղանիստ անվանվել է 1949 թվականին։ Նախկինում մտել է Երևանի նահանգի Երևանի գավառի մեջ։ Գյուղն ընկած է Հրազդան գետի աջ ափին՝ Արարատյան հարթավայրում։
Կլիման
խմբագրելԳտնվում է ծովի մակարդակից 870 մ բարձրության վրա, կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3 -5 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր։ Օդի միջին ամսական ջերմությունը հասնում է +24-ից +26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վերածվել են կուլտուրոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքի տարածքը ընկած է բացարձակ ոռոգման տարածքում։
Բնակչություն
խմբագրելՏարի | 1831 | 1897 | 1926 | 1939 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 200 | 235 | 471 | 715 | 1602 | 1877 | 2225[2] | 2471 | 2739[1] |
Տնտեսություն
խմբագրելԳյուղն ունի 729 տնտեսություն։ Համայնքն ունի վարչական շենք, դպրոց, բուժամբուլատորիա, մանկապարտեզ, մշակույթի տուն, զոհվածների հուշարձան, գերեզմանատուն։ Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն ու ծաղկաբուծությունն է։ Համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։ Գյուղնշանակության հողերը կազմում են շուրջ 62 հա։ Գյուղատնտեսական նշանակության հողերի 90% օգտագործվում է որպես վարելահող՝ զբաղեցնելով 53 հա։ Պտղատու և խաղողի այգիները փոքր տարածք են զբաղեցնում։ Մշակվում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ, պտուղներ, ծաղկատեսակներ։ Բնակչությունն բաղվում է նաև կաթնամսատու անասնապահությամբ ու մեղվաբուծությամբ։ Պահուստային հողերը նույնպես օգտագործվում են որպես այգիներ, վարելահողեր։ Արդյունաբերություն չունի։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 623
- Գեղանիստ Արխիվացված 2014-09-12 Wayback Machine
Արտաքին հղումներ
խմբագրել- Արարատի մարզպետարան Արխիվացված 2012-04-13 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեղանիստ (Արարատի մարզ)» հոդվածին։ |