Տաթև համայնք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տաթև (այլ կիրառումներ)
Տաթև, համայնք Սյունիքի մարզում։ Ներառում է Տաթև, Շինուհայր, Հարժիս, Խոտ, Հալիձոր, Սվարանց, Տանձատափ և Քաշունի գյուղերը։ Համայնքը ստեղծվել է 2015 թվականի նոյեմբերի 24-ին ՀՀ Ազգային Ժողովում համայնքների խոշորացման օրինագծով։ Կենտրոնը Շինուհայր գյուղն է։
Երկիր | Հայաստան |
---|---|
Կարգավիճակ | հասարակաաշխարհագրական տարածք և Հայաստանի համայնք |
Մտնում է | Սյունիքի մարզ |
Ներառում է | Տաթև, Շինուհայր, Հարժիս, Խոտ, Հալիձոր, Սվարանց, Տանձատափ, Քաշունի, |
համայնքապետ | Սամվել Լալայան |
Բնակչություն (2011) | 6107 |
Հիմնադրված է | 2015 թ. |
tatevhamaynq.am |
Տեղական ինքնակառավարում
խմբագրելՀամայնքի տեղական ինքնակառավարման առաջին ընտրությունները կայացել են 2016 թվականի փետրվարի 14-ին[1]։
Համայնքի ավագանու երկրորդ ընտրություններն անց են կացվել համամասնական կարգով 2021 թ. հոկտեմբերի 17-ին[2]։ Ընտրություններին մասնակցել են Ապրելու երկիր կուսակցությունը, Շանթ դաշինք ազգայնական կուսակցությունը և Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։ Արդյունքում Ապրելու երկիր կուսակցությունը ստացել է ավագանու 2 մանդատ, Շանթ դաշինք կուսակցությունը` 6 մանդատ, իսկ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը` 7 մանդատ։ Նոյեմբերի 15-ին կայացած ավագանու անդրանիկ նիստին համայնքի ղեկավար է ընտրվել Սամվել Լալայանը Շանթ դաշինք կուսակցությունից[3]։
Բնակչություն
խմբագրելՏաթև համայնքը ստեղծվել է Տաթև, Շինուհայր, Հարժիս, Խոտ, Հալիձոր, Սվարանց, Տանձատափ և Քաշունի գյուղերի միավորումից։ Համայնքի բնակչությունը կազմում է 6107 մարդ։ Բնակչությամբ ամենամեծը Շինուհայր գյուղն է (2598 մարդ), ամենափոքրը՝ Քաշունին (15 մարդ)։
Արտաքին հղումներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Հայտնի են Սյունիքի մարզի Տաթև խոշորացվող համայնքի ղեկավարի թեկնածուները։». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ Տաթև համայնքի ավագանու ընտրությունները
- ↑ Տաթև համայնքի ղեկավարի ընտրության արդյունքները