Ծովասար
Ծովասար (մինչև 2006 թ.` Թազագյուղ), գյուղ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանում։ Մյուս գյուղերի համեմատությամբ Ծովասարն ունի բարձրլեռնային դիրք։ Ծովասարի ամեն մի անկյունից երևում է Սևանա լիճը։ Նրա հարակից գյուղերն են՝ Ծակքարը, Լիճքը և Ձորագյուղը։ Ծովասարը շրջապատված է բարձր լեռներով, որոնցից մեկը Ծովասար լեռն է, իսկ մյուսը՝ Արմաղանը, իսկ հեռվում՝ Սևանա լճի ամբողջ երկայնքով՝ նաև Գեղամա լեռները։ Ծովասար է վերանվանվել 2006 թվականի հուլիսի 4-ին։
Գյուղ | |||
---|---|---|---|
Ծովասար | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Գեղարքունիքի մարզ | ||
Այլ անվանումներ | Թազագյուղ | ||
ԲԾՄ | 2100 մետր | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | ▲2708 մարդ (2011)[1] | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
|
ԲնակչությունԽմբագրել
Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Ծովասարի մշտական բնակչությունը կազմել է 2708, առկա բնակչությունը` 2228 մարդ[2]։ Բնակիչները հայեր են, որոնց նախնիները 1829 և 1878 թթ. եկել են Արևմտյան Հայաստանի Ալաշկերտի գյուղերից[3]։ Ծովասարի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև.
ՏնտեսությունԽմբագրել
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի, կարտոֆիլի մշակությամբ և արտագնա աշխատանքով հիմնականում դեպի Ռուսաստանի Դաշնություն։
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
- ↑ 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 2, էջ 386
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.) — Երևան: 2008. — էջ 103. — 184 p.
- ↑ Կորկոտյան Զ. Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931) (հայ.) — Երևան: 1932. — 185 p.