Հովունի

գյուղ Հայաստանի Շիրակի մարզում

Հովունի (նախկին անվանումը՝ Յասաղուլ), գյուղ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի տարածաշրջանում, մարզկենտրոն Գյումրիից մոտ 5 կմ հյուսիս-արևմուտք։ Վերանվանվել է Հովունի 1945 թվականի դեկտեմբերի 7-ին[2]։

Գյուղ
Հովունի
Գյուղի համայնապատկերը
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՇիրակի
Մակերես11.4 կմ²
ԲԾՄ1750 մ
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն718[1] մարդ (2012)
Ազգային կազմհայեր
Ժամային գոտիUTC+4
Հովունի (Հայաստան)##
Հովունի (Հայաստան)

Բնակչություն խմբագրել

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Հովունիի մշտական բնակչությունը կազմել է 620, առկա բնակչությունը՝ 579 մարդ[3]։ Բնակիչները հայեր են, որոնց նախնիների մի մասը 1829-1831 թթ.-ին գաղթել է Արևմտյան Հայաստանից[2]։

Հովունիի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[4].

Տարի 1831 1873 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 332 839[5] 165 331 412 455 475 688 687 620[3]

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը զբաղվում է հացահատիկի, շաքարի ճակնդեղի, կերային կուլտուրաների մշակությամբ, բանջարաբուծությամբ և անասնապահությամբ։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Հովունիում կան 3 մատուռ՝ “Սրբի Սար”, “Նարեկ”, “Սրբատեղ” և մեկ “Կարմիր կող Ավետարան” եկեղեցի։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ԱՎԾ տվյալներ
  2. 2,0 2,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 3, էջ 448
  3. 3,0 3,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  4. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 124» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Մայիսի 5-ին.
  5. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»

Արտաքին հղումներ խմբագրել