Սորիկ

գյուղ ՀՀ Արագածոտնի մարզում

Սորիկ, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզում, մարզկենտրոնից՝ 62 կմ հյուսիս-արևմուտք։

Գյուղ
Սորիկ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրագածոտնի մարզ
ԳյուղապետՎազիր Բաքոյան
Մակերես15.36 կմ²
ԲԾՄ1500 մ
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն182[1] մարդ (2001)
Ազգային կազմեզդիներ
Ժամային գոտիUTC+4
Սորիկ (Հայաստան)##
Սորիկ (Հայաստան)
Սորիկ (Արագածոտնի մարզ)##
Սորիկ (Արագածոտնի մարզ)

Գյուղը Սորիկ է անվանվել 1935 թվականին[2][3], եզդիաբնակ գյուղ է, գուղի անվանում քրդերեն է, նշանակում է կարմիր, կարմրավուն, կարմրագույն[4]։

Բնակչություն խմբագրել

Սորիկի ազգաբնակչության փոփոխությունը[5]

Տարի Բնակչություն
1873 39 մարդ [6]
1897 142 մարդ [6]
1931 142 մարդ [6]
1939 508 մարդ [6]
1959 241 մարդ [6]
1970 306 մարդ [6]
1979 269 մարդ [6]
1989 334 մարդ [6]
2001 182 մարդ [6]
2011 103 մարդ [7]


Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը զբաղվում է երկրագործությամբ և անասնապահությամբ[3]։ Համայնքի տնտեսությունը մասնագիտացված է գյուղատնտեսության մեջ։ Գյուղատնտեսական հողերի հիմնական մասն օգտագործվում է որպես արոտավայրեր, վարելահողեր, խոտհարքեր։ Զբաղվում են բանջարաբոստանային, հացահատիկային, կերային կուլտուրաների մշակությամբ։ Համայնքի պահուստային հողերը զբաղեցնում են համայնքի մակերեսի 72%, որոնց մեջ արոտավայրերի տեսակարար կշիռը 693 հա է, վարելահողերը կազմում են 112 հա, խոտհարքերը` 23 հա։ Գյուղատնտեսական համախառն բերքի մեծ մասը բաժին է ընկնում անասնապահությանը։ Զբաղվում են խոշոր եւ մանր եղջերավոր անասնաբուծությամբ։ Արդյունաբերություն չունի[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Արագածոտնի մարզի մարդահամար
  2. 2,0 2,1 «Արագածոտնի մարզպետարան». aragatsotn.mtad.am. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  3. 3,0 3,1 «Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան, Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան - Սորիկ». www.nayiri.com. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  4. «Encamên lêgerînê». www.turkcekurtcesozluk.com. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  5. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 84» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Մայիսի 25-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 6,8 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.)Երևան: 2008. — էջ 182. — 184 p.
  7. Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)