Նորամարգ

գյուղ ՀՀ Արարատի մարզում

Նորամարգ, գյուղ Հայաստանի Արարատի մարզում` Հրազդան գետի ստորին հոսանքի ափին, Երևանից 24 կմ (Մասիս քաղաքից 7 կմ) հարավ, մարզկենտրոնից 22 կմ հյուսիս-արևմուտք։

Գյուղ
Նորամարգ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրարատի
Համայնքի ղեկավարՍարգիս Գալստյան
Հիմնադրված է1989 թ.
ԲԾՄ835 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն2069 մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
##Նորամարգ (Հայաստան)
Red pog.png

ՊատմությունԽմբագրել

Գյուղը հիմնադրվել է 1989 թվականին։ Մինչև 1992 թվականը կոչվել է Կալինին։

Գյուղի հարևանությամբ կան արհեստական խոշոր լճեր։

Մինչև Ադրբեջանից հայերի բռնագաղթը գյուղը բնակեցված էր քրդերով։ Նորամարգ գյուղի ռելիևֆը հարթավայրային է, թույլ, արտահայտված թեքությամբ, ծովի մակերևույթից բարձր 830-840 մ։

ԿլիմանԽմբագրել

Կլիման չոր է, խիստ ցամաքային։ Օդի տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է 10-12 °C։ Մթնոլորտային տեղումների տարեկան միջինը 280-300 մմ։ Գարնանային ցրտահարություններ լինում են ապրիլի կեսերին, իսկ աշնանային ցրտահարությունները դիտվում են արդեն հոկտեմբերի վերջերին։

Գերակշռում են աղուտները, իսկ գետամերձ հատվածներում՝ ճահճուտները։ Գյուղի տարածքի հողերը բնութագրվում են բաց շագանակագույն գունավորումներով, միջին և ցածր կավ-ավազային կազմով, միջին հզորությամբ և ուժեղ կարբոնատվությամբ։ Գրունտային ջրերը գտնվում են 1,5-2,5 մ խորության վրա։ Տարածված է կիսաանապատային գոտուն բնորոշ բուսական և կենդանական աշխարհ։ Շատ են կրծողները, սողունները և ջրլող թռչունները։

ԲնակչությունԽմբագրել

Տարի Բնակչություն
1989 2784 մարդ [1]
2001 2003 մարդ [1]
2004 2000 մարդ [1]
2011 2069 մարդ


ՏնտեսությունԽմբագրել

Բնակչությունը զբաղվում է բանջարաբուծությամբ և այգեգործությամբ։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել