Կարմրաշեն (Արագածոտնի մարզ)
գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարմրաշեն (այլ կիրառումներ)
Կարմրաշեն, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզում, մարզկենտրոնից՝ 56 կմ հյուսիս-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 2000 մ։
Գյուղ | |||
---|---|---|---|
Կարմրաշեն | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Արագածոտնի մարզ | ||
Համայնք | Արագածոտնի մարզ, Թալինի շրջան, Հայկական մարզ և Էջմիածնի գավառ | ||
ԲԾՄ | 2000 մետր | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | 632[1] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Փոստային դասիչ | 0413 | ||
|
Բնակչություն
խմբագրելԿարմրաշենի ազգաբնակչության փոփոխությունը[2]
Տարի | 1831 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 22 | 790 | 601 | 860 | 830 | 616 | 562 | 603[3] | 634 | 632[1] |
Բնակիչների նախնիները գաղթել են Վանից, Ալաշկերտից, Կարսից և Սասունից։
Տնտեսություն
խմբագրելԲնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։
Շինություններ
խմբագրելԳյուղում են գտնվում Սբ. Աստվածածին (1860 թվական) և Սբ. Հովհաննես (X դար) եկեղեցիները, Խանսուլի խաչ սրբատեղին (XI դար)։ Գյուղից 3 կմ հարավ-արևմուտք գտնվում է Միջնաձոր գյուղատեղին (XVIII-XX դարեր), 2 կմ հարավ-արևմուտք՝ Ճգնավորի ձոր ջրաղացների համալիրը (XVII-XX դարեր), իսկ 1,3 կմ հարավ-արևմուտք՝ ժայռափոր մատուռը (XI-XII դարեր) և Հովհաննեսի խաչքարը (1223 թվական)։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 110» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Մայիսի 25-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 728