Զոլաքար

գյուղ ՀՀ Գեղարքունիքի մարզում
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Զոլաքար (այլ կիրառումներ)

Զոլաքար (Ակնախաչ, Զոլախաչ, Զորավոր խաչ), գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզում, Զոլաքար գետի ստորին հոսանքի շրջանում, մարզկենտրոն Գավառից 45 կմ հարավ-արևելք։ Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 1985 մ բարձրության վրա։ Զոլաքար է վերանվանվել 1925 թվականի հունվարի 3ին։

Գյուղ
Զոլաքար
Zolaqar.JPG
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԳեղարքունիքի մարզ
ԲԾՄ1999±1 մետր
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն6776[1] մարդ (2008 հունվարի 1)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
##Զոլաքար (Հայաստան)
Red pog.png
##Զոլաքար (Գեղարքունիքի մարզ)
Red pog.png

ԲնակչությունԽմբագրել

Ներկայիս բնակչության նախնիների մի մասը գաղթել է Բայազետի Զիրոյ գյուղից։[2]

Զոլաքարի ազգաբնակչության փոփոխությունը[3].

Տարի 1829-1932 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2004
Բնակիչ 46 տուն (298 շունչ) 2071 3139 3654 3527 4832 5172 5578 6205 6878

ՏնտեսությունԽմբագրել

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի մշակությամբ և դաշտավարությամբ։

Պատմամշակությային կոթողԽմբագրել

 
խաչքարեր

Զոլաքարում է գտնվում սբ. Գևորգ եկեղեցին (վերակառուցվել է 19դ.)։ Շրջակայքում են գտնվում «Թուխ Մանուկ» և սբ. Դավիթ (13դ.) սրբավայրերը։ Պահպանվում են նաև այլ հնություններ (խաչքարեր, գերեզմաններ), որոնք վերաբերում են 14 և հետագա դարերին։ Խաչքարերից աչքի է ընկնում հատկապես մեկը, որը սովորականից շատ խոշոր է՝ “Զոլախաչ” (13դ.)։


Զոլաքար գյուղից 15 կիլոմետր դեպի հարավ, Ակնախաչ լեռան գագաթին՝ 3299 մետր բարձրության վրա է գտնվում Գեղարքունիքի մարզի ամենաբարձր քրիստոնեական հուշարձանը՝ Սարի Սուրբ Հովհաննես մատուռը: Այն թվագրվում է 15-րդ դարով, սակայն տարածքում նկատվող որոշ տարրեր խոսում են շատ ավելի վաղ ժամանակների օգտին: Մատուռը վերակառուցվել 2005 թվականին:

Սարի Սրբի դիմացի հարավային թևում՝ Զանգատներ կոչվող ժայռախմբերի կատարին տարածվում է Հասոյի քռա կոչվող «ամրոցը», որի պարիսպները ձգվում են մի քանի հարյուր մետր երկարությամբ: Սարի Սրբի չորս կողմում, մի քանի տասնյակ կիլոմետրեր հեռավորությամբ պահպանվել են բազմաթիվ բնակավայրերի, կիկլոպյան ամրոցների, սրբավայրերի հետքեր[4]:

Տես նաևԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել


ԾանոթագրություններԽմբագրել