Հայկական համառոտ հանրագիտարան

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայկական հանրագիտարան (այլ կիրառումներ)

Հայկական համառոտ հանրագիտարան (ՀՀՀ), հայագիտական ուղղվածության համապարփակ հայերեն հանրագիտարան 4 հատորով։

Հայկական համառոտ հանրագիտարան
Տեսակունիվերսալ հանրագիտարան և ազգային հանրագիտարան
Ժանրհանրագիտարան
Բնօրինակ լեզուհայերեն
Երկիր Հայաստան
ՀրատարակիչՀայկական հանրագիտարան հրատարակչություն
Հրատարակման տարեթիվ1990, 1996, 1999 և 2003
Լիցենզիա🅭🅯🄎 3.0?

Պատմություն խմբագրել

1-ին հատորը լույս է տեսել 1990 թվականին, 2-րդը՝ 1996 թ., 3-րդը՝ 1999 թ., 4-րդը՝ 2003 թ.։

Բովանդակություն խմբագրել

Հանրագիտարանը կազմված է 4 հատորից, պարունակում է շուրջ 13 հազար հոդված, ունի հարուստ պատկերազարդում։

Հատորներում համառոտ ներկայացված են՝

  • հայ ժողովրդի պատմությունը վաղնջական ժամանակներից մինչև մեր օրերը,
  • Հայաստանի և Հայկական լեռնաշխարհի բնությունն ու բնական հարստությունները,
  • ժողովրդագրությունը,
  • պատմական կարևոր իրադարձությունները,
  • գիտության, արվեստի ու մշակույթի նվաճումները,
  • հանրահայտ դեմքերի, գիտնականների, արվեստագետների կենսագրությունները։

Հեղինակային իրավունքներ խմբագրել

Իրավատեր «Հայկական Հանրագիտարան» հրատարակչություն ՊՈԱԿ-ը Արխիվացված 2010-02-24 Wayback Machine «Տեղեկատվական Տեխնոլոգիաների Դպրոց» հիմնադրամի հետ 30.09.2011 թ․ կնքված համագործակցության պայմանագրի շրջանակներում թույլատրել է, որպեսզի այս հանրագիտարանի բովանդակությունը գտնվի բաց շրջանառության մեջ՝ Վիքիմեդիայի նախագծերում օգտագործվող Creative Commons BY-SA 3.0 և բարձր թույլատրագրերի հիման վրա։

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել