Արտավան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արտավան (այլ կիրառումներ)
Արտավան (նախկինում՝ Ագխաչ[3]), գյուղ Հայաստանի Վայոց ձորի մարզում[4]։ Արտավան գյուղը գտնվում է Արփա գետի ձախակողմյան վտակ Արտավան գետակի ակունքի շրջանում, ծովի մակերևույթից 1880 մ բարձրության վրա, մարզկենտրոնից 32 կմ հարավ-արևելքում է։
Գյուղ | |||
---|---|---|---|
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Վայոց ձորի մարզ | ||
Այլ անվանումներ | Աջողք | ||
ԲԾՄ | 1880 մ | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | 321[1] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +374 (252)[2] | ||
| |||
Գյուղը նախկինում կրել է Ագխաչ անվանումը և ընդգրկված է եղել Երևանի նահանգի Շարուր-Դարալագյազի գավառում։ Ըստ Ղևոնդ Ալիշանի գյուղը նախկինում եղել է Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Ճահճուկ գավառի Աղբերախաչ գյուղը[3]։
ԲնակչությունԽմբագրել
Բնակիչների նախնիները 1828-1830 թթ. գաղթել են Խոյից և Սալմաստից։
Արտավանի ազգաբնակչության փոփոխությունը.[5]
Տարի | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1979 | 2001 | 2004 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 433 | 380 | 460 | 588 | 336 | 379 | 395 | 321[1] |
ՏնտեսությունԽմբագրել
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, ծխախոտի և հացահատիկի մշակությամբ, պտղաբուծությամբ և մեղվաբուծությամբ։
Պատմամշակութային կառույցներԽմբագրել
Պահպանվել են XVII-XIX դդ. եկեղեցիներ, XIII-XIV դդ. և XIX դարի մատուռներ, խաչքարեր (XI-XV դդ., XVII-XVIII դդ.)։
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
- ↑ «Հայաստանի մարզերի կոդերը»։ Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 18-ին։ Վերցված է 2015 թ․ փետրվարի 17
- ↑ 3,0 3,1 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 23 — 1008 էջ։
- ↑ Վայոց մարզի մարդահամար, 2008 (անգլ.)
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 38»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 12-ին։ Վերցված է 2014 Մայիսի 26
Արտաքին հղումներԽմբագրել
- Արտավան բնակավայրը «GEOnet Names Server» կայքում։
- Kiesling, Brady (2005), Rediscovering Armenia: Guide, Yerevan, Armenia: Matit Graphic Design Studio
- Brady Kiesling, Rediscovering Armenia, p. 128, available online at the website of the Internet Archive: