Մուսալեռ

գյուղ ՀՀ Արմավիրի մարզում

Մուսալեռ, գյուղ Հայաստանի Արմավիրի մարզի Փարաքար համայնքում[1]։

Գյուղ
Մուսալեռ
գյուղը Արարատի համայնապատկերով
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրմավիրի
Գյուղ Փարաքար համայնք[1]
Այլ անվանումներԳինեվետ
Մակերես6.46 կմ²
ԲԾՄ850 մ
Կլիմայի տեսակչոր ցամաքային
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն3250 մարդ (2021)
Խտություն391 մարդ/կմ²
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունմուսալեռցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (231)[2]
Փոստային ինդեքս1140[3]
Մուսալեռ (Հայաստան)##
Մուսալեռ (Հայաստան)

Error: Must specify an image in the first line.

Գյուղն ունի մեկ եկեղեցի` Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, մեկ դպրոց, 3250 բնակչություն, երիտասարդական ակումբ։

Աշխարհագրություն խմբագրել

Հեռավորությունը Երևանից՝ 12 կմ, մարզկենտրոնից` 34 կմ, ՀՀ պետական սահմանից՝ 10 կմ։ Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 850 մ, բնակլիմայական պայմանները` չոր ցամաքային։

Պատմություն խմբագրել

Պատմամշակութային հուշարձաններ խմբագրել

Գյուղի ուշագրավ կառույցը նրա հյուսիս-արևելքում, բարձունքի վրա կանգնեցված հուշարձանն է՝ ի հիշատակ 1915 թվականի Մուսա լեռան հերոսական մարտերի։ Գյուղում է գտնվում նաև Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին։

Բնակչություն խմբագրել

Բնակչության մի մասը հայրենադարձել են Լիբանանից, Սիրիայից, Եգիպտոսից և Կիլիկիայի Մուսալեռի գյուղերից 1946 թվականին։

Մուսալեռի ազգաբնակչության փոփոխությունը[4]։

Տարի 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2004 2011
Բնակիչ 57 565 1260 3114 2197 2378[5] 2534 2894 2641[6]

Տնտեսություն խմբագրել

Համայնքի զբաղեցրած տարածքը՝ 616.9 հեկտար, որից՝ 48.3 հեկտարը արոտ, 248.3 վարելահողեր, 105.8 հեկտարը այգիները։ Համայնքն ունի 1 դպրոց, բուժկետ, մշակույթի տուն, համայնքային կենտրոն, մանկապարտեզ։ Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ և անասնապահությամբ։

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Տեղեկություններ Փարաքար համայնքի մասին Արմավիրի մարզպետարանի կայքում, (արխիվացված 05․11․2023 թվական)։
  2. «ՀՀ մարզերի կոդեր»։ Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 26-ին։ Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 27 
  3. Code database of Armenia, Արմավիր
  4. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 141»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 12-ին։ Վերցված է 2015 թ․ ապրիլի 4 
  5. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 775
  6. 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները

Արտաքին հղումներ խմբագրել