Ակունք (Գեղարքունիքի մարզ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ակունք (այլ կիրառումներ)
Ակունք (նախկին անվանումը` Ղըրխբուլաղ, նաև` Վարդանաբակ, Վարդանաշեն, Բազմաղբյուր, Բյուրակ), գյուղ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում, Վարդենիս քաղաքից անմիջապես հարավ, մարզկենտրոնից 86 կմ հեռավորությամբ, ծովի մակարդակից 1991 մետր բարձրության վրա։
Գյուղ | |||
---|---|---|---|
Երկիր | ![]() | ||
Մարզ | Գեղարքունիքի մարզ | ||
Գյուղապետ | Նիկոլա Խաչատրյան | ||
ԲԾՄ | 1965±1 մետր | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | ▲4443 մարդ (2011)[1] | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Փոստային դասիչ | 1604 | ||
| |||
Նախկինում Ղըրխբուլաղ անվանումով ընդգրկված է եղել Երևանի նահանգի Նոր Բայազետի գավառում։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Նոր Բայազետի գավառի, 1930 թվականից` Վարդենիսի շրջանի։ Վերանվանվել է Ակունք 1935 թվականին[2]։ 1995 թվականից մտնում է ՀՀ Գեղարքունիքի մարզի մեջ։Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ Ակունքը բարեկարգ գյուղ է, գազիֆիկացված, ապահովված խմելու և ոռոգման ջրով։ Ունի միջնակարգ դպրոց` հիմնանորոգված և ջեռուցվող, համակարգչային նոր տեխնոլոգիաներով հարուստ դասասենյակ։ Համայնքն ունի մշակույթի տուն, գրադարան, գործող մանկապարտեզ, առողջության առաջնային պահպանման կենտրոն։
ԲնակչությունԽմբագրել
Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Ակունքի մշտական բնակչությունը կազմել է 4443, առկա բնակչությունը` 4313 մարդ[3]։ Ըստ առկա տվյալների` 1873 թվականից ի վեր բնակեցված է հայերով[4], որոնց մի մասը հին բայազետցիներ են[2]։ Ակունքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև.
Տես նաևԽմբագրել
ԳրականությունԽմբագրել
- Գևորգ Խաչատրյան, Ակունքի կանաչ սիմֆոնիան, «Հայաստանի աշխատավորուհի», 1980, № 1, էջ 17-20։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
- ↑ 2,0 2,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 1, էջ 146
- ↑ 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.) — Երևան: 2008. — էջ 12. — 184 p.
- ↑ Կորկոտյան Զ. Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931) (հայ.) — Երևան: 1932. — 185 p.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 235)։ |