Երնջատափ
Երնջատափ, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզում, Արայի լեռան հյուսիսային ստորոտում։ Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 21 կմ հյուսիս-արևելք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1850 մ։
Գյուղ | |||
---|---|---|---|
Երնջատափ | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Արագածոտնի մարզ | ||
Համայնք | Արագածոտնի մարզ, Էջմիածնի գավառ, Ապարանի շրջան և Հայկական մարզ | ||
ԲԾՄ | 1850 մետր | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | ▲611 մարդ (2011)[1] | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Փոստային դասիչ | 0303 | ||
|
Նախկինում Կարաբուլաղ անվանումով ընդգրկված է եղել Երևանի նահանգի Էջմիածնի գավառի կազմում[2]։
Պատմություն
խմբագրելԳյուղը հիմնադրվել է 1829-1830 թվականներին՝ Արևմտյան Հայաստանից եկած գաղթականների կողմից։
Բնակչություն
խմբագրելԵրնջատափի ազգաբնակչության փոփոխությունը[3].
Տնտեսություն
խմբագրելԲնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և երկրագործությամբ։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելԳյուղում է գտնվում Սբ. Աստվածածին եկեղեցին (XII-XIII դդ.)։ Երնջատափից 1 կմ հյուսիս-արևմուտք գտնվում է «Երնջակ» ամրոցը (մ.թ.ա. 2-րդ-1-ին հզմ.), 2,5 կմ արևմուտք՝ «Դավոյի» գյուղատեղին (X-XIV-րդ դդ.), 3 կմ արևմուտք՝ «Լազգի աղբյուր» գյուղատեղին (X-XV-րդ դդ.), իսկ 2 կմ արևմուտք՝ «Աստվածընկալ» վանքը (V-XIII-րդ դդ.)։
-
Սբ. Աստվածածին եկեղեցի (Երնջատափ)
-
Սբ. Աստվածածին եկեղեցի (Երնջատափ)
-
Սբ. Աստվածածին եկեղեցի (Երնջատափ)
-
Սբ. Աստվածածին եկեղեցի (Երնջատափ)
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 977
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 23» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Օգոստոսի 6-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Հայաստանի բնակավայրերի բառարան (հայ.) — Երևան: 2008. — 184 p.
- ↑ Հակոբյան Թ., Մելիք-Բախշյան Ս., Բարսեղյան Հ. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան (հայ.) — Երևանի համալսարանի հրատարակչություն, 1986. — հատոր 5. — էջ 665. — 4696 p.