Զարիշատ (Շիրակի մարզ)
գյուղ Հայաստանի Շիրակի մարզում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Զարիշատ (այլ կիրառումներ)
Զարիշատ (նախկին անվանումը՝ Ղոնջալի), գյուղ Հայաստանի Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում, մարզկենտրոն Գյումրիից մոտ 23 կմ հյուսիս, Արփի լճից 4-5 կմ հարավ-արևելք։ Հարևան Երիզակ գյուղի հետ կազմում էր Զարիշատ համայնքը։ Զարիշատ է վերանվանվել 1991 թ.-ի ապրիլի 3-ին[2]։
Գյուղ | ||
---|---|---|
Զարիշատ | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Շիրակի | |
Համայնք | Շիրակի մարզ և Ամասիայի շրջան | |
Այլ անվանումներ | Ղոնջալի | |
Մակերես | 34.5 կմ² | |
ԲԾՄ | 2050 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 108[1] մարդ (2012) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Բնակչություն
խմբագրելԸստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Զարիշատի մշտական բնակչությունը կազմել է 49, առկա բնակչությունը՝ 58 մարդ[3], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[2].
Տարի | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1979 | 1989 | 2001 | 2011 | 2012 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 310 | 120 | 689 | 321 | 223 | 60 | 82 | 49[3] | 108 |
Տնտեսություն
խմբագրելԲնակչությունը զբաղվում է կերային կուլտուրաների և ճակնդեղի մշակությամբ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ ԱՎԾ տվյալներ
- ↑ 2,0 2,1 «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 77» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Ապրիլի 29-ին.
- ↑ 3,0 3,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները