Յաղդան (Լոռու մարզ)
Յաղդան, գյուղ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավանի տարածաշրջանում, Ստեփանավան քաղաքից մոտ 8 կմ արևելք, Ձորագետի ձախ կողմում, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1350 մ, հեռավորությունը մարզկենտրոնից՝ 37 կմ հյուսիս-արևմուտք։
Գյուղ | |||
---|---|---|---|
Երկիր | ![]() | ||
Մարզ | Լոռու մարզ | ||
ԲԾՄ | 1350 մետր | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն, Հունարեն | ||
Բնակչություն | ▼233 մարդ (2011)[1] | ||
Ազգային կազմ | Հայեր, հույներ | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի, Հույն Ուղղափառ եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4, ամառը UTC+5 | ||
| |||
Անվան ստուգաբանությունԽմբագրել
Գյուղի անունը մեկնաբանվում է հետևյալ կերպ՝ յուղով հարուստ, նախկինում ունեցել է Եղիտանք հայկական անվանումը[2]։
ՊատմությունԽմբագրել
Յաղդան գյուղը հիմնադրվել է 1821 թվականին և հայտնի է որպես հունական գյուղ[2]։ Այսօր հույն բնակիչների թիվը մեծապես կրճատվել է այն պատճառով, որ 1991 թվականից սկսած արտագաղթի հոսք է սկսվել դեպի պատմական հայրենիք՝ Հունաստան։ Այն Հայաստանի միակ հունական գյուղն է։
Գյուղը շրջապատված է բարձր սարերով, որոնց լանջերին կան մի քանի փոքրիկ բնական աղբյուրներ։ Գյուղի կլիման ձմռանը ցրտաշունչ է, ամռանը՝ զով։
Գյուղում և շրջակայքում պահպանվել են եկեղեցի (XVIIդ.), մատուռներ, գերեզմանոց՝ խաչքարերով (XIII-XVIIդդ․), գյուղատեղիներ, ինչպես նաև այստեղ է գտնվում 13-րդ դարի կամուրջը, «Կարմիր խաչ» (13-14 դդ.) և սբ. Պողոս (1862 թ.) եկեղեցիները, սբ. Գրիգոր մատուռը[2]։
Հասարակական կյանքԽմբագրել
Գյուղում գործում են հիմնական դպրոց և մանկապարտեզ։ Համայնքն ունի մշակույթի տուն։ Գործող գրադարանն ունի 12492 անուն գիրք։ Կա նաև բուժկետ։ Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, կերային կուլտուրաների մշակությամբ և բանջարաբուծությամբ[2]։
Բնակչությունն զբաղվում է անասնապահությամբ, բանջարաբուծությամբ, հացահատիկի, կարտոֆիլի և կերային կուլտուրաների մշակությամբ։
ԲնակչությունԽմբագրել
Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Յաղդանի մշտական բնակչությունը կազմել է 233, առկա բնակչությունը` 217 մարդ[3]։ Անցյալում եղել է զուտ հունաբնակ գյուղ, ներկայումս բնակվում են հույներ և հայեր[4]։
Յաղդանի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[5].
ՊատկերասրահԽմբագրել
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Շախկյան Գառնիկ (2017)։ Թումանյանական աշխարհ. մշակութային գիտարան։ Երևան: Տիգրան Մեծ։ էջ 518
- ↑ 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 143»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 12-ին։ Վերցված է 2013 Հոկտեմբերի 27
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.) — Երևան: 2008. — 184 p.
- ↑ Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան (հայ.) — Երևանի պետական համալսարան, 1986. — հատոր 5. — էջ 775.