Ներքին Հանդ
Ներքին Հանդ, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Կապան համայնքում[1][3][4]՝ հայ-ադրբեջանական շփման գծի հարևանությամբ[4][5]։
Գյուղ | |||
---|---|---|---|
Ներքին Հանդ | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Սյունիքի մարզ | ||
Համայնք | Կապան (համայնք) | Կապան համայնք[1] | ||
Մակերես | 9.64 կմ² | ||
ԲԾՄ | 700 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 97[2] մարդ (2011) | ||
Խտություն | 8.1 մարդ/կմ² | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | ներքինհանդեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +374 (285) | ||
|
Աշխարհագրություն
խմբագրելՆերքին Հանդը գտնվում է Ծավ գետի ձախ ափին՝ ծովի մակարդակից 950 մետր բարձրության վրա[3]։ Արևելքում սահմանակից է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանին[Ն 1]։ Մարզկենտրոն Կապան քաղաքից ուղիղ գծով հեռու է 18 կմ դեպի հարավ-արևելք։
Պատմություն
խմբագրելՆերքին Հանդի տեղում հին դարերում եղել է բնակավայր, ինչի մասին են վկայում նաև պահպանված պատմամշակութային հետքերը։ Այն հետագայում լքվել է։ 1827-1828 թվականներին Իրանի Վինա և Արցախի Քարագլուխ գյուղերի մի խումբ հայ ընտանիքներ բնակություն են հաստատել լքված բնակավայրի տարածքում՝ ներկայիս Ներքին Հանդ գյուղից 1․5-2 կմ դեպի հարավ արևելք[3][6]։
Ռուսական կայսրության ժամանակաշրջանում բնակավայրը ընդգրկված է եղել Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում։ Խորհրդային Միության սկզբնական շրջանում ներառված է եղել Խորհրդային Հայաստանի Զանգեզուրի գավառի, իսկ 1930 թվականից` Կապանի շրջանի կազմում։ 1995 թվականից մտնում է Հայաստանի Սյունիքի մարզի մեջ։ 2017 թվից ընդգրկված է Կապան համայնքի կազմում[1]։
1991-1994 թվականներին տեղի ունեցած Արցախյան ազատամարտի ընթացքում զգալի կերպով տուժել է, բնակիչները ստիպված են եղել հեռանալ բնակավայրից։ 1993 թվականին ադրբեջանցիները մտել են գյուղ և հրդեհել այն։ Մեկ տարի անց՝ 1994 թվականին, բնակիչները կարողացել են վերադառնալ իրենց բնակավայր[3]։ 2020 թվականին տեղի ունեցած հայ-ադրբեջանական պատերազմի հետևանքով դարձել է հայ-ադրբեջանական շփման գծի բնակավայր[4]։
Պատմամշակութային հուշարձաններ
խմբագրելԳյուղի տարածքում կան մի շարք պատմամշակութային հուշարձաններ, այդ թվում՝ Շինատեղ կոչվող գյուղատեղին, Սուրբ Հռիփսիմե եկեղեցին և այլն[7]։
Բնակչություն
խմբագրելԸստ Հայաստանի 2011 թվականի մարդահամարի արդյունքների՝ Ներքին Հանդի մշտական բնակչությունը կազմել է 97, առկա բնակչությունը՝ 63 մարդ[2][8]։
Ստորև ներկայացված է Ներքին Հանդ գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[6][8]՝
Տարի | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 226 | 392 | 386 | 221 | 192 | 88 | 146[9] | 113[10] | 97[2] |
Տնտեսություն
խմբագրելԲնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ[3]։
Նշումներ
խմբագրել- ↑ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված հայ-ադրբեջանական պատերազի ընթացքում՝ նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ստորագրված եռակողմ համաձայնագրով, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի առանձին կարգադրությամբ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի մեծ մասը հանձնվել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողությանը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Տեղեկություններ Կապան համայնքի մասին Սյունիքի մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 23․12․2023 թվական)։
- ↑ 2,0 2,1 2,2 Հայաստանի բնակչության 2011 թվականի մարդահամարի արդյունքներ։
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Ներքին Հանդ գյուղի մասին տեղեկություններ Սյունիքի մարզպետարանի հին կայքում (արխիվացված 29․01․2014թ․)։
- ↑ 4,0 4,1 4,2 «Ներքին Հանդում խուճապ չկա, բայց անհանգիստ են» հոդված aravot.am լրատվական կայքում, (արխիվացված 15․03․2022թ․)։
- ↑ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների ցանկը հաստատելու մասին» 17 նոյեմբերի 1998 թվականի N 713, քաղ. Երևան։
- ↑ 6,0 6,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)», Լուսժողկոմատ ՀՍԽՀ, 1932 թվական։
- ↑ Հայաստանի կառավարության որոշում N 2322-Ն, 29 դեկտեմբերի 2005 թ․։
- ↑ 8,0 8,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հ. 3, էջ 348
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 753
- ↑ 2001 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները