Հացավան (Կոտայքի մարզ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս Հացավան (այլ կիրառումներ) և Աբդալար (այլ կիրառումներ):
Հացավան, գյուղ Հայաստանի Կոտայքի մարզում, մարզկենտրոնից 58 կմ հարավ-արևմուտք[2]։ Հնավայր է։
Գյուղ | |||
---|---|---|---|
Հացավան | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Կոտայքի մարզ | ||
Համայնք | Կոտայքի մարզ և Երևանի գավառ | ||
Գյուղապետ | Շավարշ Սարգսյան | ||
Մակերես | 19,86 կմ² | ||
ԲԾՄ | 1400 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 621 մարդ (2012[1]) | ||
Խտություն | 31 մարդ/կմ² | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
|
Բնակչություն
խմբագրելՀացավանի ազգաբնակչության փոփոխությունը.[3]
Տարի | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 59 | 261 | 291 | 540 | 472 | 494 | 451 | 511 | 563 | 608[4] |
Տնտեսություն
խմբագրելԲնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և հացահատիկի մշակությամբ։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելԳյուղից հյուսիս, բարձունքի վրա, գտնվում են մ.թ.ա. 3-րդ հազարամյակ-մ.թ. 1 հազարամյակի ամրոցի ավերակներ։
Հնավանից հյուսիս, բարձունքի վրա գտնվող անտիկ դարաշրջանի ամրոցը, իբրև Գառնիի առաջապահ ամրություն, հսկել է Արարատյան դաշտից եկող ճանապարհները։ Պեղումներով (1964-68) պարզվել է, որ ամրոցը շրջապատված է եղել անմշակ քարերով շարված պարսպով, հյուսիսային մասում ունեցել է 3 կիսակլոր աշտարակներ, մյուս կողմերում՝ քառանկյունի որմնահեցեր։ Մուտքը եղել է պարսպի հարավարևմտյան անկյունում։ Ամրոցը կառուցապատվել է քարաշեն՝ ներսից սվաղված և գաջե ձևավոր քիվերով հարդարված պատեր ունեցող սենյակներով։ Դրանց հարթ ծածկերը հենվել են սյուների վրա, որոնց քարե խարիսխները հայտնաբերվել են տեղում։ Տնտեսության մեջ կիրառվել են խեցեղեն, քարե ու ապակե անոթներ, մետաղե առարկաներ, երկանքներ։ Ամրոցը գոյատևել է մինչև վաղ միջնադար։ Այժմյան գյուղի տարածքում եղել է հին բնակավայր և դամբարանադաշտ։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Կոտայքի մարզի մարդահաշիվը
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 5 — 992 էջ։
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 120» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Ապրիլի 14-ին.
- ↑ 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |