Գեղհովիտ

գյուղ ՀՀ Գեղարքունիքի մարզում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գեղհովիտ (այլ կիրառումներ)

Գեղհովիտ (նախկին անվանումը՝ Ղարանլուղ), գյուղ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանում, Մարտունի գետի երկու ափին, մարզկենտրոն Գավառից 37 կմ հարավ-արևելք, ծովի մակերևույթից 2060 մ բարձրության վրա։ Վերանվանվել է Գեղհովիտ 1968 թ. հուլիսի 3-ին[2]։

Գյուղ
Գեղհովիտ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԳեղարքունիքի մարզ
ԳյուղապետՎարդան Պողոսյան
ԲԾՄ2080±1 մետր
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն5753 մարդ (2011)[1]
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Փոստային դասիչ1405
Գեղհովիտ (Հայաստան)##
Գեղհովիտ (Հայաստան)
Գեղհովիտ (Գեղարքունիքի մարզ)##
Գեղհովիտ (Գեղարքունիքի մարզ)

Բնակչություն խմբագրել

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Գեղհովիտի մշտական բնակչությունը կազմել է 5753, առկա բնակչությունը՝ 5247 մարդ[3]։ Ներկայիս բնակչության մի մասի նախնիները 1828-1830-ական թթ. այստեղ են գաղթել Արևմտյան Հայաստանի Ալաշկերտի, Մուշի և այլ շրջանների գյուղերից։ Գյուղի առաջին բնակիչն է եղել Ալվանդ Էլոեվը իր ընտանիքով։ Կան նաև ցեղասպանությունից փրկված մի քանի ընտանիքներ, Էրզրումից(Կարին) և Վանից։

Գեղհովիտի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև.


Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, կարտոֆիլի, բանջարեղենի և հացահատիկի մշակությամբ։

Պատմամշակութային կառույց խմբագրել

Գյուղի շրջակայքում կան բազմաթիվ հնավայրեր՝ արևմտյան մասում Ալբերդ ամրոցը (մ.թ.ա. 1-ին հզմ.- մ.թ. IX դ.), հարավ-արևելք կողմում՝ “Ջոջ կող” ամրոցը (մ.թ.ա. 2-րդ-1-ին հզմ.)։ Գյուղի մեջ է սբ. Գևորգ (XV-XVI դդ.), հարավ՝ սբ. Ստեփանոս (XIII դ.) եկեղեցիները, “Թուխ Մանուկ” մատուռը, 3 կմ արևմուտք՝ “Քռա” վայրում՝ հին գյուղատեղին։

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել


Ծանոթագրություններ խմբագրել