Վարդավանք

գյուղ ՀՀ Սյունիքի մարզում

Վարդավանք, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Կապան համայնքում[1]՝ հայ-ադրբեջանական շփման գծի հարևանությամբ[3]։

Գյուղ
Վարդավանք
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիքի մարզ
Համայնք Կապան համայնք[1]
Այլ անվանումներԳյոդաքլու Վերին
Մակերես6.76 կմ²
ԲԾՄ1025 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն100[2] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունվարդավանքցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (285)
Վարդավանք (Հայաստան)##
Վարդավանք (Հայաստան)
Վարդավանք (Սյունիքի մարզ)##
Վարդավանք (Սյունիքի մարզ)

Անուն խմբագրել

Գյուղի պաշտոնական անունը Վարդավանք է[1]։ Ռուսական կայսրության ժամանակաշրջանում հայտնի է եղել Գյոդաքլու Վերին անունով[4]։ Վարդավանք է վերանվանվել 2006 թվականի հուլիսի 4-ին։

Աշխարհագրություն խմբագրել

Գտնվում է Բարգուշատի լեռների ճյուղերից մեկի լանջին՝ ծովի մակարդակից 1000-1100 մ բարձրության վրա։ Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից հեռու է մոտ 8 կմ դեպի հյուսիս-արևելք։

Բնակչություն խմբագրել

Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Վարդավանքի մշտական բնակչությունը կազմել է 100, առկա բնակչությունը՝ 94 մարդ[2]։ Ռուսական կայսրության և Խորհրդային Միության ժամանակաշրջաններում մինչև 1988-1989 թվականները բնակեցված է եղել ադրբեջանցիներով[5], որոնց հեռանալուց հետո այնտեղ վերաբնակվել են հայեր։ Ստորև ներկայացված է Վարդավանք գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[4][5].

Տարի 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 201 118 221 180 275 381 173[6] 120[7] 100[2]

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ, ծխախոտագործությամբ և մեղվաբուծությամբ։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Այստեղ կան եկեղեցի, գերեզմանոցներ և «Պուտխաչ» հնավայրի ավերակները։

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Տեղեկություններ Կապան համայնքի մասին Սյունիքի մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 23․12․2023 թվական)։
  2. 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  3. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների ցանկը հաստատելու մասին» 17 նոյեմբերի 1998 թվականի N 713, քաղ. Երևան։
  4. 4,0 4,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 1, էջ 886
  5. 5,0 5,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  6. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 635
  7. 2001 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները